ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) 2021 թվականի նոյեմբերի 24-ից Կայուն բանկային եւ ֆինանսական հարթակի (SBFN) միջազգային հեղինակավոր հարթակի անդամ է։ Ինչպես նշել են ԿԲ-ում, հարթակը ստեղծվել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից եւ օգնում է անդամներին մոբիլիզացնել տեղեկատվություն, ռեսուրսներ եւ գործնական աջակցություն՝ ազգային նախաձեռնությունների մշակման եւ իրականացման նպատակով, որոնք նպաստում են ազգային, տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում կայուն ֆինանսավորման զարգացմանը: SBFN-ը զարգացող շուկաների ֆինանսական հատվածի կարգավորողների համար ստեղծված կամավոր հարթակ է՝ գիտելիքի փոխանակման եւ կայուն ֆինանսավորման կարողությունների զարգացման նպատակով: Հարթակին ներկայումս անդամակցում է 66 հաստատություն` թվով 44 զարգացող երկրներից:Հարթակի անդամները պարտավորվում են զարգացնել կայուն ֆինանսները՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան՝ նպատակ ունենալով բարելավել բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական (ESG) ռիսկերի կառավարումը, եւ ուղղել կապիտալի հոսքերը դեպի կլիմայի դրական ազդեցություն ունեցող գործունեություն: Tweet Դիտում՝ 2578