Համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպը հարցականի տակ է COVID-19-ի omicron շտամով առաջացած հիվանդացության նոր ալիքի պատճառով, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում անցկացվող ներդրումային համաժողովի ժամանակ։«Բնականաբար, կորոնավիրուսի համավարակն արդեն շուրջ երկու տարի է, ինչ գտնվում է ընդհանուր ուշադրության կենտրոնում։ Դրա ազդեցությունը ներդրումների, բիզնեսի, կոպերացիոն կապերի վրա շատ մեծ է, այն ազդում է ողջ համաշխարհային տնտեսության վրա։ Նշեմ, որ տնտեսությունն աստիճանաբար վերականգնվում է, բայց այս վերականգնման տեմպը, իհարկե, նորից հայտնվել է հարցականի տակ։ Եվ պատճառը բոլորին քաջ հայտնի է՝ հիվանդության հերթական ալիքը, որն առաջացել է կորոնավիրուսի նոր շտամով»,- Պուտինի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը։ 30.11.2021 | 11:35 Պատվաստանյութ մշակողները մոբիլիզացնում են ուժերը՝ պայքարելու օmicron-ի դեմ Նրա կարծիքով՝ համավարակի դեմ արդյունավետ պայքարը հնարավոր է միայն միասնաբար՝ գործադրելով բոլոր ջանքերը։ «Հաշվի առնելով վարակի գլոբալ անդրսահմանային բնույթը՝ համավարակի մարտահրավերին արդյունավետ պատասխան կարելի է տալ միայն միասին», - ասել է Ռուսաստանի նախագահը:Մեկնաբանելով օmicron նոր շտամի հետ կապված իրավիճակը՝ ՌԴ առաջնորդը կարծիք է հայտնել, որ իրավիճակի հետագա զարգացումը պարզ կդառնա առաջիկա շաբաթներին։ «Սակայն ակնհայտ է, որ պետք է պատրաստ լինել վիրուսի ցանկացած փոփոխության»,- ասել Վլադիմիր Պուտինը: Tweet Դիտում՝ 3844