Պատվաստանյութ մշակողները մոբիլիզացնում են ուժերը՝ պայքարելու օmicron-ի դեմ

30.11.2021 | 11:35 Գլխավոր էջ / Նորություններ /
Կորոնավիրուսի նոր՝ օmicron շտամի տարածման ֆոնին առաջատար դեղագործական ընկերություններն ու պատվաստանյութեր մշակողները ներկայացրել են իրենց ծրագրերը։

Այսպես, Գամալեյայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգն ասել է, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութն օmicron շտամին ադապտացնելու փորձառական աշխատանքը կտեւի ոչ ավել, քան 10 օր։ Իսկ թույլատրման ընթացակարգերն անցնելու եւ պատվաստանյութի անվտանգությունն ու իմունոգենությունն ապացուցելու համար կպահանջվի մինչեւ 50 օր։

Ավելի վաղ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը հայտարարել էր, որ «Սպուտնիկ V»-ի V եւ «Սպուտնիկ Լայթ»-ի արտադրողները, անհրաժեշտության դեպքում, կկարողանան մինչեւ 2022 թվականի փետրվարի 20-ը շուկաներ մատակարարել օmicron շտամի դեմ ադապտացված պատվաստանյութի հարյուր միլիոնավոր չափաբաժիններ։ Կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութի ավելի քան 3 միլիարդ չափաբաժին էլ կարող է հասանելի լինել 2022թ. ընթացքում։

***
BioNTech եւ Moderna դեղագործական ընկերությունները նորացված պատվաստանյութ են մշակում օmicron շտամի դեմ պայքարելու համար:

Գերմանական BioNTech ընկերությունը կարող է դեղամիջոցի նոր տարբերակը պատրաստել 100 օրվա ընթացքում։ Իսկ ամերիկյան Moderna-ի գլխավոր բժիշկ Փոլ Բերթոնն ասել է, որ ընկերությունը կարող է նոր պատվաստանյութ թողարկել օmicron շտամի դեմ արդեն 2022 թվականի սկզբին:

***

Ամերիկյան Johnson & Johnson ընկերությունը հայտարարել է, որ սկսում է նոր պատվաստանյութ մշակել omicron կորոնավիրուսի շտամի դեմ։ Միաժամանակ, համագործակցելով Հարավաֆրիկյան Հանրապետության եւ այլ երկրների գիտնականների հետ, ընկերությունը փորձարկում է օmicron շտամի դեմ արդեն իսկ ունեցած պատվաստանյութերի արդյունավետությունը:

***
Իսկ AstraZeneca-ի մշակողները կարծում են, որ Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի շտամը դժվար թե լուրջ վտանգ ներկայացնի պատվաստված մարդկանց համար:
Դիտում՝ 4645
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW