Ծրագրերի ապահովման «Infoexpert» ընկերությունը նշեց իր 25-ամյակը եւ ներկայացրեց իր երկու նոր ծրագրերը: Այս ընկերության երկար տարիների գործունեության արդյունքում այսօր Հայաստանում շատ բիզնեսներ հնարավորություն ունեն ավտոմատացված տարբերակով ղեկավարել իրենց աշխատանքը: Իսկ ամեն ինչ սկսվել է դեռեւս 1996 թվանակին, երբ «Infoexpert» ընկերության հիմնադիր գլխավոր տնօրեն Արամ Գրիգորյանը հնարավորություն է ունեցել աշխատել Մոսկվայում ու ծանոթանալ 1C ծրագրին: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Սկզբում ես բերեցի այդ ծրագիրը, որ ինքս հաշվապահություն անեմ տարբեր ընկերությունների համար, բայց ես մասնագիտությամբ ծրագրավորող եմ: Մի որոշ ժամանակ զուգահեռ էի աշխատում՝ որոշ կազմակերպությունների համար անում էի հաշվապահություն, մյուսների համար՝ ավտոմատացման աշխատանքներ: Առաջին ընկերությունը հայ-իտալական կազմակերպություն է եղել, որի համար գրվել է ավտոմատացման ծրագիր: Հետո արդեն հետաքրքրվողների շրջանակն ավելացավ, մարդիկ ընդգրկվեցին եւ աստիճանաբար տարիների ընթացքում ձեւավորվեց մեր թիմը»,- նշում է Արամ Գրիգորյանը՝ հավելելով, որ այն ժամանակվա համար ավտոմատացման համակարգը անսովոր էր, իսկ հիմա շատերն են դիմում: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Infoexpert» ընկերությունն ավտոմատացնում է բիզնեսն իր բոլոր ոլորտներով՝ սկսած փաստաթղթերի մուտք լինելուց վերջացրած գործընկերների հետ փոխհարաբերությունների կառավարման գործընթացով, ինչպես նաեւ ռեսուրսների՝ մարդկային, ֆինանսական եւ նյութական կառավարման հնարավորություն են տալիս: Ավտոմատացման է ենթակա նաեւ հաշվապահությունը, ինչը լավագույն տարբերակն է բոլոր տեսակի ընկերությունների համար: Ավտոմատացումը հնարավորություն է տալիս բիզնեսի ղեկավարին վերլուծել այն ամենը, ինչն ինչ-որ կերպով կարող է ազդեցություն ունենալ ընկերության գործունեության վրա՝ կադրերի կառավարման հնարավորությունից մինչեւ զարգացման պլանի եւ ձեռքբերումների պլանավորում եւ հաշվարկ:«Մենք ստեղծում ենք ծրագրեր, որոնք կառավարում են, նախ թույլ չեն տալիս սխալներ գործել, մյուս կողմից էլ թույլ են տալիս քիչ մարդկային ռեսուրսներով իրականացնել շատ բարդ հաշվարկներ ու վերլուծություններ: Կախված նրանից, թե ծրագրում ինչ ալգորիթմական լուծումներ ու հսկողության կետեր են դրվել, հնարավոր կլինի հնարավորինս նվազեցնել ֆինանսի կորուստը կամ սխալ կառավարումը: Կա ռուսաստանյան ծագում ունեցող 1C ծրագիրը, որի հիմքի վրա ստեղծվում են անհատական ծրագրեր դիմող յուրաքանչյուր ընկերության համար: Նշեմ, որ ոչ մի ընկերության ծրագիրը մյուսի նման չէ: Նոր ստեղծվող ծրագիրը նախ համապատասխանեցվում է ՀՀ օրենքներին, որից հետո կոնկրետ դիմող ընկերության պահանջներին, որի մեջ մտնում են բիզնեսի առանձնահատկությունները, ծառայությունների մատուցումը: Պատվիրատուի բոլոր ցանկությունները հաշվի են առնվում: Ավտոմատացումը ներառում է նաեւ կոնկրետ հաշվապահի աշխատանքի ոճը՝ նկատի ունենալով, թե տարբեր գործընթացների ժամանակ ինչ մոտեցումներ է նա ցուցաբերել»,- նշում է «Infoexpert» ընկերության հիմնադիրը: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ավտոմատացումը ենթադրում է բիզնեսի կառավարում ավելի համակարգված ու արագ տարբերակով: Բնականաբար, ինչպես ցանկացած համակարգում, այնպես էլ այս դեպքում հնարավոր է առաջանա խափանում՝ մի դեպքում աշխատակիցն ինչ-որ բան սխալ է արել, մյուս դեպքում՝ հոսանքազրկում է եղել, բայց բոլոր տվյալները ծրագրում պահպանվում են, իսկ առաջացած խնդիրները հնարավորինս արագ կարգավորվում է «Infoexpert» ընկերության կողմից: Սպասարկումը իրականացվում է հեռավար, հատկապես համավարակի դեպքում սա լավագույն աշխատելու տարբերակն է:Ընկերությունը հավաքում է տվյալ բիզնեսին համապատասխան ծրագիր, որի կառավարման ալգորիթմը դրվում է մեջը, եւ ընկերությունը սկսում է մուտք անել իր տեղեկությունը եւ աշխատել: «Infoexpert»-ի միջամտության հարցն առաջանում է այն դեպքում, երբ արդեն նոր բիզնես նախագծեր կան, որոնց համար նոր ծրագիր է հարկավոր: Ավտոմատացման հնարավորությունից կարող են օգտվել ամենատարբեր ընկերությունները, դա կախված չէ բիզնեսի բովանդակությունից: Այս պահին «Infoexpert» ընկերությունն աշխատում է ամենատարբեր բիզնես նախագծերի հետ՝ շինարարություն, առեւտուր, արտադրություն, առողջապահություն եւ այլն: Լուսանկարը՝ Մեդիամաքս «Մեր կարգախոսը՝ «Ավտոմատացում առանց սահմանների», գալիս է նրանից, որ ո՛չ ոլորտի, ո՛չ բիզնեսի գործընթացների սահմանափակում չկա: Եթե պատվիրատուի երեւակայության մեջ արդեն առաջացել է այս կամ այն բիզնեսն ու գործընթացն ավտոմատացնել, ապա մենք կստեղծենք համապատասխան ծրագիրը: Այնպես է ստացվել, որ մեր գործընկերները հիմնականում խոշոր ձեռնարկություններն են, բայց հիմա մշակել ենք ծրագրեր նաեւ փոքր բիզնեսի համար»,- ասում է Արամ Գրիգորյանը:Նրա խոսքով՝ որքան տնտեսությունը վայրիվերում է ապրում, այնքան ավելանում է այն ղեկավարների թիվը, ովքեր ուզում եմ ավելի լավ հաշվել իրենց գումարն ու վերահսկել գործընթացը: Մարդիկ ուզում են ավելի լավ կառավարել մարդկային ու ֆինանսական ռեսուսրները: Լուսանկարը՝ Մեդիամաքս Ընկերության ծննդյան 25-ամյակի առթիվ հանրությանը ներկայացվեց նաեւ երկու նոր ծրագիր փոքր ու միջին բիզնեսի համար` «1C հաշվապահական հիմնական փաթեթ» եւ «Արագ պատվերների համակարգ»:«Արագ պատվերների համակարգը»-ը հնարավորություն է տալիս շուկայի պահանջները գերճշգրիտ վերլուծել, պատվերների իրականացման գործընթացը դարձնել համաձայնեցված, հնարավորինս նվազեցնել սխալների հավանականությունը: Համակարգում ներդրված են արհեստական բանականության էլեմենտներ, որոնք հնարավորություն են տալիս ունենալ ապրանքի ձեռքբերման վերլուծություն ու պլանավորում՝ առանց միջնորդավորված մարդկանց ազդեցության: Հստակ ցույց է տալիս շուկայում պահանջն ու ձեւավորման ընթացքը: Լուսանկարը՝ Մեդիամաքս «1C հաշվապահական հիմնական փաթեթ»-ը լավագույն լուծումն է ինչպես մեծ բիզնեսների, այնպես էլ ԱՁ ունեցողների համար: Համակարգի մեջ ներդրված է աշխատավարձի եւ կադրերի մոդուլը, որն ապահովում է անձնակազմի հետ հաշվարկների վարումը նույն բազայում: Tweet Դիտում՝ 3093