Apple-ը վերսկսել է առցանց վաճառքը Թուրքիայում՝ 25% ավելի թանկ գնով
26.11.2021 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ notebookcheck.net

Այսօրվանից Apple-ը միջինում 25%-ով բարձրացրել է իր ապրանքների գները Թուրքիայում՝ փոխհատուցելու լիրայի անկման պատճառով սեփական արտադրանքի գների նվազումը։
Նոյեմբերի 23-ին՝ տատանողականության գագաթնակետին, փոխարժեքն իջել էր մինչեւ 13,5 լիրա մեկ դոլարի դիմաց։ Նախօրեին ազգային արժույթը կայունացել է՝ մեկ դոլարի դիմաց 12 լիրայի մակարդակում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին Apple-ը դադարեցրել էր սեփական արտադրանքի վաճառքը Թուրքիայում իր պաշտոնական առցանց խանութի միջոցով՝ թուրքական լիրայի կտրուկ անկման պայմաններում գների վերանայման անհրաժեշտության պատճառով։ Ազգային արժույթի արժեզրկումը հանգեցրել էր նրան, որ Apple-ի ապրանքները թուրքական շուկայում դարձել էին ավելի էժան, քան եթե դրանք մասնավոր կերպով ներկրվեին ԱՄՆ-ից:
Վերջին լուրեր
13.03.2025 | 09:18 Նորություններ
Լույս է տեսել «Ռուբեն Վարդանյան. «Դոն Կիխոտն» ու «վիշապները»» գիրքը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: