ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է ՌԴ SWIFT դրամական փոխանցումների ակցիա
25.11.2021 | 18:05 Գլխավոր էջ / Նորություններ /


25.11.2021թ․ բանկը մեկնարկում է եռամսյա ակցիա, որի ընթացքում ֆիզիկական անձինք կարող են SWIFT համակարգով ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով եւ Եվրոյով դրամական փոխանցումներ ուղարկել Ռուսաստանի բանկերի հաշիվներին` շահավետ պայմաններով:
Ակցիայի ընթացքում դեպի Ռուսաստանի բոլոր բանկեր ՌԴ ռուբլով դրամական փոխանցումների ուղարկման համար գործելու է 2,390 ՀՀ դրամ սակագին՝ անկախ փոխանցվող գումարից։
ԱՄՆ դոլարով եւ Եվրոյով փոխանցումները ՎՏԲ Բանկ ՀԲԸ եւ «Սբերբանկ» ՀԲԸ կիրականացվեն նույնպես 2,390 ՀՀ դրամ սակագնով, իսկ նույն արժույթներով դրամական փոխանցումները դեպի ռուսական այլ բանկեր՝ 0,1% միջնորդավճարով, նվազագույնը՝ 3,900 ՀՀ դրամ։
Փոխանցումը մուտքագրվում է ստացողի հաշվին՝ սկսած 1 ժամվա ընթացքում։
Ակցիայից կարող են օգտվել ինչպես ՎՏԲ-Հայաստան Բանկի գործող հաճախորդներն, այնպես էլ այն ֆիզիկական անձինք, ովքեր դեռեւս չեն հանդիսանում բանկի հաճախորդ:
SWIFT փոխանցում կատարելու համար անհրաժեշտ է անձնագրով մոտենալ բանկի մասնաճյուղ՝ նշելով փոխանցումը ստացողի անունը, ռուսական բանկում ստացողի հաշվեհամարը եւ ստացող բանկի տվյալները: Ծառայությունից կարելի է օգտվել նաեւ հեռահար՝ Վիդեո Բանկ ծառայության միջոցով՝ կապ հաստատելով բանկի աշխատակցի հետ Skype համակարգով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջատարն է Հայաստանում դրամական փոխանցումների սպասարկման ծավալով։ 2021թ․ առաջին 3 եռամսյակների արդյունքներով բանկի կողմից սպասարկված դրամական փոխանցումների քանակը կազմել է շուրջ 500 հազար, ինչը 34%-ով գերազանցում է 2020թ․ նույն ժամանակահատվածի ցուցանիշը»,- ասված է հաղորդագրության մեջ:
SWIFT դրամական փոխանցումների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի կայքում, ակցիայի պայմաններին կարելի է ծանոթանալ կից հղումով, ինչպես նաեւ բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: