320 մլն դրամի նվիրաբերություն՝ Թալին եւ Դաշտադեմ համայնքներին

25.11.2021 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՆԻֆ #Այգ-1 #Մասդար
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻֆ) տեղեկացնում է, որ Այգ-1 ծրագրի շրջանակում Մասդար ընկերության կողմից Դաշտադեմ եւ Թալին համայնքների հետ կնքված նվիրաբերության պայմանագրի համաձայն իրականացվել է 320 000 000 դրամի չափով Համայնքի զարգացման վճարում։  

Նվիրաբերությունը՝ Մասդար ընկերության կողմից իրականացվող Հայաստանում խոշորագույն 200 մեգավատ հզորությամբ արեւային ֆոտովոլտային կայանի ներդրումային ծրագրի փաթեթի շրջանակներում ստանձնած սոցիալական ներդրումների պարտավորության մասն է։  

ԱՆԻՖ-ում հիշեցրել են, որ ընդհանուր առմամբ $174 մլն արժողությամբ ծրագիրն իրականացվելու է Թալին եւ Դաշտադեմ համայնքների տարածքում։ ԱՆԻՖ-ը ծրագրում ունի 15% մասնաբաժին։



«Մասդարի նվիրաբերած գումարն ամբողջությամբ ուղղվելու է կնքված պայմանագրով սահմանված՝ համայնքներում տնտեսական եւ սոցիալական ծրագրերի իրականացմանը՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջազգային պրակտիկայի լավագույն չափանիշների համաձայն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Դիտում՝ 1694
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW