Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին տրամադրում է €20 միլիոն գումարի չափով սուվերեն վարկ: Գումարը «Երեւանի ավտոբուս» ընկերությանը հնարավորություն կտա գնել սեղմված բնական գազով շահագործվող նոր ավտոբուսներ, որոնց շնորհիվ կբարելավվեն ավտոբուսային ծառայությունները Երեւանի 1 միլիոն բնակչի համար։ 28.10.2021 | 12:36 ՎԶԵԲ-ի հետ համաձայնագրերով Երեւանի համար կգնվի 100 ավտոբուս ՎԶԵԲ-ի վարկին աջակցում է €5 միլիոն գումարի չափով կապիտալ դրամաշնորհը՝ Արեւելյան Եվրոպայի էներգախնայողություն եւ շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) հիմնադրամից, որը ՎԶԵԲ-ի կողմից կառավարվող բազմադոնոր հիմնադրամ է: Ծրագրի նպատակը Երեւանում հասարակական տրանսպորտի շարժունակությունը բարելավելն է։ Նոր ցածրահատակ ավտոբուսները հարմարեցված են շարժման սահմանափակ կարողություններ ունեցող ուղեւորների, այդ թվում՝ տարեցների եւ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ «Երեւանի ավտոբուս» ընկերությունը ՎԶԵԲ-ից նաեւ կստանա տեխնիկական աջակցություն կորպորատիվ զարգացման, տոմսերի նոր համակարգի ներդրման եւ շահագրգիռ կողմերի ներգրավման համար (հաշվի առնելով ուղեւորների տարբեր կարիքներն ու կարողությունները), ինչպես նաեւ խորհրդատվական ծառայություններ։ 23.11.2021 | 11:09 Տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման մրցույթ է հայտարարվել «Մենք վստահ ենք, որ նոր ավտոբուսները լավ կընդունվեն հանրության կողմից եւ կնպաստեն բնապահպանական եւ անվտանգության չափանիշների բարելավմանը: Սա կբարձրացնի պահանջարկը եւ կնպաստի հասարակական տրանսպորտի ընդլայնմանը: Մեզ համար առաջնահերթ է բարելավել Հայաստանի քաղաքացիների կյանքը, ինչպես նաեւ ավելի «կանաչ» դարձնել շրջակա միջավայրը»,- ասել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն։Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշել է, որ «նախաձեռնությունը ոչ միայն կօգնի փոխակերպել տրանսպորտը եւ ավելի շատ հոգ տանել շրջակա միջավայրի մասին, այլեւ շարժման սահմանափակ կարողություններ ունեցող ուղեւորներին անվտանգ, հուսալի եւ մատչելի փոխադրումներ կտրամադրի»:ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է։ Երկրում իր գործունեության մեկնարից ի վեր բանկն ավելի քան €1.67 մլրդ է ներդրել 195 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային եւ էներգետիկ ոլորտներում, ընդ որում՝ ներդրումների 91 տոկոսն արվել է մասնավոր հատվածում։ Tweet Դիտում՝ 4816