Տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման մրցույթ է հայտարարվել

23.11.2021 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տրանսպորտ #տոմսային համակարգ #քաղաքապետարան
Երեւանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման եւ ֆինանսական օպերատոր ընտրելու բաց հրապարակային մրցույթ է հայտարարել:

Մրցույթին մասնակցելու պայմաններ են՝

1. Մրցույթին ներկայացված առաջարկների քննարկումը, գնահատումը, արդյունքների ամփոփումը եւ որոշման ընդունումը կատարվում է մրցույթի կազմակերպման հանձնաժողովի կանոնակարգի համաձայն,
2. Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձինք,
3. Մրցութային փաթեթները ընդունվում են մրցույթի հրապարակման օրվանից 10 աշխատանքային օրում,
4. Մրցութային փաթեթները ներկայացվում են մրցութային հանձնաժողովի քարտուղարին, որն, ստորագրությամբ ընդունում է փաթեթը՝ մասնակցին տրամադրելով ստացական.
5. Մրցույթը բաց է եւ անցկացվում է մեկ փուլով:
 
Փաթեթների ներկայացման վերջնաժամկետն է ոչ ուշ քան մրցույթի հրապարակային ծանուցումից 10 աշխատանքային օր հետո (2021թ.՝ դեկտեմբերի 7-ը, ժամը՝ 17.00/ հետեւյալ հասցեով՝ Արգիշտի 1, հեռախոս 011-514-700):

Փաթեթին ներկայացվող պահանջներն են՝

Յուրաքանչյուր մասնակից պետք է փակ, սոսնձված եւ ստորագրված ծրարում ներկայացնի Երեւանի քաղաքապետի որոշման 4-րդ հավելվածով հաստատված դիմումի ձեւին համապատասխան լրացված եւ կնքված դիմումը եւ դրան կից ներկայացնի ստորագրված հայտի տարբերակը: Մրցութային փաթեթը ներկայացվում է սույն հրապարակային ծանուցմամբ նշված օրերին: Փակ ծրարի վրա չպետք է լինեն որեւէ գրառումներ: Եթե ծրարում առկա լինի երկու հայտ, կամ հայտում նշված լինեն առաջարկված տարբերակներից երկուսը կամ ավելին, ապա տվյալ մասնակիցը համարվում է որակազրկված եւ իրավունք չունի շարունակել մրցույթը:

Ուղարկված փաթեթի վրա չպետք է լինեն անունը /ներ/ իրավաբանական եւ/կամ ոչ պաշտոնական ստորագրություններ, ինչպես նաեւ այլ նշումներ, որոնք թույլ կտան նույնականացնել մրցույթի մասնակցին: Նույնականացման տվյալները պետք է նշվեն միայն տեղեկատվական թերթիկում: Սույն պայմանը չպահպանելու դեպքում փաթեթը չի մասնակցի մրցույթին:

Քաղաքապետարանից հայտնում են, որ յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ մրցութային հայտ.

«Այն դեպքում, երբ մրցույթում ներկայացված հայտերի գնահատման ժամանակ մասնակիցները ստանում են հավասար միավորներ, ապա հանձնաժողովը հավասար միավորներ ստացած մասնակիցներին հրավիրում է բաց բանակցությունների, որի անցկացման վայրի եւ ժամի մասին մասնակիցները տեղեկացվում են նիստի ժամանակ կամ իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային հասցեին համապատասխան ծանուցագիր ստանալով։ Հավասար միավորներ ստացած մասնակիցներից մրցույթում հաղթող է ճանաչվում բանակցությունների արդյունքում ավելի ցածր միավորներ ստացած մասնակիցը, իսկ հավասար միավորներ ստացած որեւէ մասնակցի կողմից բանակցությունների ընթացքում հաղթող չճանաչվելու դեպքում անցկացվում է նոր մրցույթ»:

Քաղաքապետարանից ներկայացնում են նաեւ մրցույթի նպատակը.

1. Երեւան քաղաքի հասարակական տրանսպորտում տոմսային համակարգի ներդրումը, որը նախատեսված է ոլորտի համալիր բարելավման ծրագրով, առանց որի նախատեսվող նոր երթուղային ցանցը հնարավոր չի լինի լիարժեք շահագործել.
2. հասարակական տրանսպորտի ոլորտում ծառայության որակի բարձրացումը, տոմսերի ձեռքբերման եւ մարման ժամանակին համահունչ եւ հարմարավետ ծառայության տրամադրումը.
3. տոմսերի վաճառքի, տոմսային հասույթի վերահսկելիության եւ թափանցիկության ապահովումը.
4. հասարակական տրանսպորտից օգտվողների քանակի ավելացումը.
5. եկամուտների ավելացումը եւ սպասարկման ծախսերի նվազեցումը.
6. անվտանգության բարձրացման նպատակով ավտոբուսներում տոմսերի վաճառքի բացառումը.
7. կանգառներում տրանսպորտի կայանման ժամանակի նվազեցումը, երթի միջին արագության ավելացումը:
 
Հարցերի համար հետաքրքրվողները կարող են կապ հաստատել մրցույթի հանձնաժողովի քարտուղարի հետ՝ sargis.manukyan@yerevan.am էլ փոստով, հեռ.՝ 011-514-700:
Դիտում՝ 4450
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW