ՎԶԵԲ-ի հետ համաձայնագրերով Երեւանի համար կգնվի 100 ավտոբուս
28.10.2021 | 12:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարան

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել է, որ խորհրդատվական ընկերությանը պատվիրվել է ուսումնասիրել Երեւանի հանրային տրանսպորտի ցանցը, որի արդյունքում մշակվել է նոր ցանց եւ առաջարկվել դրա գործարկման համար գնել 845 հատ տարբեր չափի ավտոբուս։ Բոլոր ավտոբուսները ձեռք բերելու համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո գումար։
«ՎԶԵԲ-ի հետ դեռ 2019 թվականից քննարկումներ են տեղի ունեցել։ Համաձայնագրերը վերաբերում են 25 մլն եվրոյի, որից 20 մլն-ը վարկ է, իսկ 5 մլն-ը՝ դրամաշնորհ։ Խոսքը 100 հատ 12 մետրանոց ավտոբուսի ձեռքբերման մասին է»,- ասել է նա։
Երեւանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակում 2021 թվականի փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման (Advanced Procurement) երկփուլային մրցույթ՝ 100 սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով: Մրցութային հայտերի հանձնման վերջնաժամկետը սահմանված է եղել 2021 թվականի մարտի 31-ը: Ներկայումս ստացված առաջարկները գտնվում են գնահատման փուլում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: