Կոնվերս Բանկը՝ Black Friday-ի կապակցությամբ հայտարարում է հերթական Cash back ակցիան իր Visa virtual քարտապանների համար: «Մենք գնահատում ենք մեր հաճախորդների հարմարավետությունը, կարեւորում առցանց հարթակներում գործարքների անվտանգության ապահովումը եւ ստեղծում լավագույն պայմանները գնումների իրականացման համար: Այս անգամ Կոնվերս Բանկն իր հաճախորդներին է առաջարկում նոյեմբերի 26-ին՝ Black Friday-ի օրը, առցանց գնումներ կատարել բանկի թվային Visa virtual քարտով եւ ստանալ մինչեւ 20.000 դրամի Cash back»,-ասել են բանկում: 19.11.2021 | 17:52 Ինչպես խուսափել Black Friday-ի «սեւ» դարձերեսից. մի քանի խորհուրդ Կոնվերս Բանկից Նշվում է, որ Visa virtual-ը Հայաստանում ներդրված առաջին թվային քարտն է՝ նախատեսված առցանց գնումների համար: Այն ապահով է գնումների իրականացման ընթացքում, միաժամանակ անվտանգ՝ զեղծարարությունների համար: Քարտը ֆիզիկապես գոյություն չունի, ուստի եւ այն կորցնել հնարավոր չէ, ինչպես նաեւ փոխկապակցված չէ դրամական հաշվին, ինչի շնորհիվ հաճախորդների ֆինանսական միջոցները «հարձակումների» ժամանակ անհասանելի են երրորդ անձանց:Ներբեռնելով Կոնվերս Բանկի Մոբայլ հավելվածը, հաճախորդները կարող են ստանալ Visa virtual քարտն անվճար:Visa virtual-ի մանրամասներն՝ այս հղումով:Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 6359