Ինչպես խուսափել Black Friday-ի «սեւ» դարձերեսից. մի քանի խորհուրդ Կոնվերս Բանկից

19.11.2021 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկի #Black Friday
Առջեւում «Սեւ ուրբաթն» է՝ Black Friday-ն: Ողջ աշխարհում մարդիկ սպասում են այդ օրվան՝ գնելու համար իրենց երազանքի հեռախոսը, զգեստը, օծանելիքը…

Եվ ողջ աշխարհում՝ այդ թվում Հայաստանում, յուրաքանչյուր տարի հազարավորները բողոքում են, որ գնի իջեցումը սպասվածից քիչ է եղել, երբեմն չի եղել: Ու, նույնիսկ դրանից հետո, անհամբեր սպասում են հաջորդ տարվա Black Friday-ին:

Նոյեմբերի 26-ին ընդառաջ Կոնվերս Բանկը ներկայացնում է մի քանի խորհուրդ՝ ինչպես պլանավորել գնումները ցանկալին ստանալու ու, միաժամանակ, բյուջեի ճեղքվածքից խուսափելու համար:

- Գների մոնիտորինգ կատարեք՝ խանութում պարբերաբար ծանոթանալով այն ապրանքի գներին, որը մտադիր եք գնել Black Friday-ի ժամանակ: Ուշադիր եղեք, այդ օրը զեղչվում են ոչ բոլոր ապրանքները: Գների մոնիտորինգ կարող եք կատարել նաեւ առցանց՝ ասենք ամերիկյան այնպիսի կայքերում, ինչպիսիք են՝ www.theblackfriday.com-ը եւ www.blackfriday.com:

- Բյուջե հատկացրեք՝ այն առանձնացնելով Ձեր «դրամապանակից»:

- Կազմեք պարտադիր գնումների ցանկ եւ փորձեք չշեղվել դրանից:

- Հիշեք՝ 1+1=2 ակցիայից ոչ միշտ են շահում. որպես կանոն, արժեքում  ներառված է լինում նաեւ երկրորդ ապրանքի ինքնարժեքը: Զուգահեռաբար դուք կարող եք ստանալ ապրանք, որի կարիքը ամենեւին չունեք:

Իսկ եթե դուք նախընտրում եք այդ օրը կատարել առցանց գնումներ, ապա.

- Նախապես գրանցվեք Ձեր սիրելի բրենդների կայքերում՝ դա կօգնի գների եւ արտադրանքի մոնիտորինգ կատարել՝ առանց տնից դուրս գալու, ինչպես նաեւ ժամանակին տեղեկացվել ակցիաների ու զեղչերի մասին:

- Գնում մի կատարեք կասկածելի ու անհայտ կայքերից: Եթե հնարավոր է, օգտվեք անոնիմ ռեժիմից եւ այն կայքերից, որոնք cookie-ներ չեն պահպանում:

-Ուշադրություն դարձրեք կայքի հետ տվյալների փոխանակման անվտանգությանը: Հիշեք՝ բրաուզերի վերևի ձախ անկյունում արտացոլված HTTPS գրառումը կանաչ գույնով կամ կողպեքի նշանը անվտանգության հավելյալ երաշխիք են:

- Գնումներ մի կատարեք կայքերում, որոնք  պահանջում են սոցիալական քարտի համարը (SSN), անձնագրի սերիան և համարը: Օգտագործեք բարդ՝ մեծատառ + փոքրատառ + թիվ + նշան պարունակող գաղտնաբառ:

- Գնումներ կատարեք Կոնվերս Բանկի Վիզա վիրտուալ քարտով: Այն նախատեսված է առցանց գնումների համար, անվտանգ է: Դրանով հնարավոր չէ հասանելիություն ստանալ Ձեր ֆինանսական միջոցներին ու հաշիվներին:

Մանրամասներն՝ այս հղումով:   

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 13819
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW