Ջերոմ Փաուելի թեկնածությունն առաջադրվել է երկրորդ ժամկետի համար

23.11.2021 | 09:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ջերոմ Փաուել #Լեյլ Բրեյնարդ #FRS
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Դաշնային պահուստային համակարգի (FRS) ներկայիս ղեկավար Ջերոմ Փաուելի (Jerome Powell) թեկնածությունն առաջադրել է երկրորդ ժամկետի համար։

Միաժամանակ, Լեյլ Բրեյնարդն (Lael Brainard) առաջադրվել է նրա տեղակալի պաշտոնում, գրում է Finmarket-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը։

«Ես լիովին վստահ եմ, որ նախագահ Փաուելը եւ դոկտոր Բրեյնարդը կապահովեն ուժեղ ղեկավարում, որի պահանջը մեր երկրին ունի այն բանից հետո, երբ վերջին 20 ամիսների ընթացքում նրանք «կրակով փորձություն են» անցել»,- ասված է Բայդենի հայտարարության մեջ:

Ջերոմ Փաուելի չորսամյա ժամկետն ԱՄՆ Կենտրոնական բանկի գործառույթներն իրականացնող FRS-ի ղեկավարի պաշտոնում լրանում է 2022 թվականի փետրվարին։

Ակնկալվում է, որ Սենատում Փաուելի թեկնածության քվեարկությունը կանցնի սահուն՝ հանրապետականների զգալի աջակցությամբ, եւ նա կհաստատվի իր պաշտոնում մինչեւ ներկայիս ժամկետի ավարտը, հաղորդում է The Wall Street Journal-ը:

68-ամյա Փաուելը 2011 թվականին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրվել էր FRS-ի խորհրդի անդամ։ 2017 թվականին, Դոնալդ Թրամփի նախագահության օրոք, հանրապետական Փաուելը ստանձնեց FRS-ի ղեկավարի պաշտոնը:

59-ամյա Բրեյնարդը, ով ընդգրկվել է ԱՄՆ Կենտրոնական բանկի կառավարիչների խորհրդում 2014 թվականին, հայտնի տնտեսագետ եւ դեմոկրատ է։
Դիտում՝ 3292
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW