Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում դեպի Հայաստան տրանսֆերտներն աճել են 22%-ով նախորդ տարվա համեմատ։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի «Միգրացիա եւ զարգացում» նոյեմբեր ամսվա համառոտագրում: Կանխատեսվում է, որ 2021-ին դրանք կարող են կազմել Հայաստանի ՀՆԱ-ի 9%-ը: Ըստ Համաշխարհային բանկի՝ 2021 թվականին դեպի Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա դրամական փոխանցումների հոսքը կաճի 5,3%-ով՝ մինչեւ $67 մլրդ՝ պայմանավորված Եվրոպական միության տնտեսական ակտիվության եւ էներգակիրների գների աճով: «Միգրանտների դրամական փոխանցումների հոսքերը շատ լավ հավելում են եղել պետական դրամական օգնության ծրագրերին՝ COVID-19 ճգնաժամի ժամանակ տնտեսական դժվարությունների մեջ գտնվող ընտանիքներին աջակցելու համար: Տնային տնտեսությունների ֆինանսական լարվածությունը մեղմելու համար տրանսֆերտներ ուղարկելու համար ավելի բարենպաստ միջավայրի ստեղծումը պետք է լինի համավարակից հետո համաշխարհային տնտեսությունը վերականգնելու կառավարության քաղաքականության հիմնական հենասյուներից մեկը»,- նշել է Համաշխարհային բանկի Սոցիալական պաշտպանության եւ զբաղվածության հարցերով գլոբալ պրակտիկայի դեպարտամենտի տնօրեն Միխալ Ռուտկովսկին: Tweet Դիտում՝ 4719