CNBC-ի հեռուստահաղորդավար եւ ներդրող Ջիմ Քրամերը թվարկել է չորս հիմնական նորարարություններ եւ ընկերություններ, որոնք արդարացնում են տեխնոլոգիական ոլորտը որպես ֆոնդային շուկայում առաջատար, հաղորդում է Prime գործակալությունը:Մասնավորապես, նա դիտարկում է չորս ոլորտ՝ մարդկանց փոխարինելու համար արհեստական բանականության (ԱԲ) օգտագործում, մետատիեզերք, էլեկտրամոբիլներ եւ ֆինտեխ:Փորձագետի կարծիքով՝ հիմնական նորույթը, որը հանդիսանում է ԱԲ հատվածի շարժիչ ուժ, այն է, թե ինչպես են ընկերություններն օգտագործում ԱԲ-ն՝ մարդկանց փոխարինելու համար։ Covid-ն այն ավելի ակտուալ դարձրեց. համավարակի պատճառով աշխատողներին դժվարացել է գտնել։Այստեղ նա խոսում է Nvidia ընկերության մասին. նրանք դիտարկում են որպես կիսահաղորդչային ընկերություն, սակայն իրականում դա մեքենայական ուսուցման հարթակ է։ ԱԲ ոլորտում երկրորդ խաղացողը, ըստ փորձագետի, Five9-ն է. այն աշխատում է խոսակցական արհեստական բանականության հետ, որը թույլ է տալիս համակարգիչներին «հավասարի պես» շփվել իրական մարդկանց հետ եւ ծրագրային ապահովում է ստեղծում զանգերի կենտրոնների համար։CNBC-ի «Խելագար փողեր» (Mad Money) հաղորդաշարի վարողը նշում է, որ մետատիեզերքի ուղղությամբ, բացի Meta-ից (նախկինում՝ Facebook), արժի ուշադրություն դարձնել Unity ծրագրային ապահովման արտադրողի վրա, որը ստեղծում է տեսախաղեր եւ մետատիեզերքներ մշակելու համար անհրաժեշտ գործիքներ:«Կանաչ» ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում նա մատնանշում է Rivian-ի արժեթղթերը, որոնք աճել են անցած շաբաթ իրականացված IPO-ից հետո: Արժե նաեւ հետեւել Lucid Group-ին: «Լյուքս դասի էլեկտրամոբիլներ արտադրողը հենց նոր է ստացել MotorTrend-ի «Տարվա ավտոմեքենա» մրցանակը»,- պարզաբանել է նա:Ֆինտեխը, ըստ Քրամերի, դառնում է Սիլիկոնային հովտի մոլուցքը: «Արեւմտյան ափին նրանք ավելի շատ զբաղվում են ինժեներական գործով, քան ֆինանսներով»,- կարծում է նա:Ջիմ Քրամերը մեջբերել է Affirm-ի գլխավոր տնօրեն Մաքս Լեւչինի «գնիր հիմա, վճարիր հետո» կարգախոսը, ով «փորձում է բացառել վարկային քարտեր թողարկող ընկերություններին սպառողական վարկավորման հավասարումից, քանի որ դրանք այժմ թակարդում են սերունդներին իրենց ֆինանսական շղթաներում»: Լեւչինը նախկինում եղել է PayPal-ի համահիմնադիրը: Tweet Դիտում՝ 4574