Փաշինյան. Գործադիրը կարեւորում է ՀԲ հետ գործակցության խորացումը

15.11.2021 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Աննա Բյերդե #ՀԲ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Համաշխարհային բանկի (ՀԲ)` Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեի հետ հանդիպմանը նշել է, որ «հաշվի առնելով համատեղ աշխատանքի հաջող փորձը՝ գործադիրը կարեւորում է ՀԲ հետ գործակցության խորացումը»:

Աննա Բյերդեն ընդգծել է, որ ՀԲ-ը ՀՀ կառավարության ծրագիրը գնահատում է որպես մարտահրավերներին դիմակայելու թիրախային ծրագիր եւ պատրաստ է շարունակել աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ նախանշված բարեփոխումները կյանքի կոչելու գործում:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՀԲ գործընկերության հեռանկարները: Անդրադարձ է եղել կրթության, ենթակառուցվածքների, թվայնացման, առողջապահության, վերականգնվող էներգետիկայի եւ այլ բնագավառներում գործակցության զարգացման հեռանկարներին: Կարեւորվել են հանրային կառավարման բարեփոխումները, ինստիտուցիոնալ կարողությունների եւ մարդկային կապիտալի զարգացմանը միտված ծրագրերը:
Դիտում՝ 1412

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW