Կոնվերս Բանկը Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության շրջանակում սկսել է մասնավոր հատվածի ֆինանսավորումը: Ներդրված պրոդուկտը նախատեսված է ՀՀ ռեզիդենտ Միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների, ինչպես նաեւ միջին կապիտալիզացիայի խոշոր կազմակերպությունների համար, որոնք գործում են գյուղատնտեսության, գյուղմթերքի վերամշակման, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաեւ արտահանողները: Ֆինանսավորման ներկայացված նախագծերը չպետք է պարունակեն բնապահպանական ռիսկեր:Վարկի առավելագույն գումարը 1.5 մլրդ դրամ է, իսկ մարման ժամկետը մինչեւ 90 ամիս է` մայր գումարի մարման մինչեւ 30 ամիս արտոնյալ ժամանակահատվածի հնարավորությամբ: Ուսումնասիրման եւ կանխիկացման վճարներ, տրամադրման միջնորդավճարներ սահմանված չեն:Ֆինանսավորումը կարող է ուղղվել հիմնական միջոցների ձեռքբերմանը եւ շրջանառու միջոցների համալրմանը: Եվրոպական ներդրումային բանկի՝ վարկավորմանը ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու դեպքում Կոնվերս Բանկը պատրաստակամ է հայտատուի հետ քննարկել ֆինանսավորման այլ եղանակներ:Պրոդուկտի պայմանները ներկայացված են այս հղումով: Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 6191