Evocabank-ի նոր առաջարկը Visa քարտապանների համար

12.11.2021 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#Evocabank #Visa Classic #Visa Gold
Evocabank-ն առաջարկում է մինչեւ նոյեմբերի 30-ը պատվիրել Evoca Visa Gold՝ վճարելով տարեկան ընդամենը 5,000 դրամ:

«Մինչեւ նոյեմբերի 30-ը պատվիրիր Visa Classic տեսակի քարտ, եւ քեզ փոխարենը կտրամադրենք Visa Gold` ավելի բարձր դասի քարտ` նույն պայմաններով եւ սակագներով՝ քարտի գործողության ժամկետի ողջ ընթացքում: Այսինքն՝ դու կստանաս տարեկան 15,000 վճար ունեցող Visa Gold քարտ՝ վճարելով տարեկան ընդամենը 5,000 դրամ:

Ինչպես նաեւ` Evoca Visa Gold քարտ պատվիրող գործընկերների համար քարտի սպասարկման տարեկան վճարը կկազմի 5,000 դրամ` 15,000-ի փոխարեն` քարտի գործողության բոլոր 3 տարիների համար»,- նշել են բանկում:

Evocabank-ում կարելի է պատվիրել ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով քարտեր: Քարտերն ունեն գեղեցիկ, ժամանակակից դիզայն եւ աշխատում են միջազգային payWave տեխնոլոգիայով, այսինքն՝ հաճախորդը կարող է կատարել անհպում կանխիկացում եւ վճարումներ:

Քարտը կարելի է պատվիրել եւ ստանալ առանց Evoca այցելելու։ EvocaTOUCH հավելվածի առաջին էջից պարզապես պետք է ընտրել Պատվիրել քարտ, այնուհետեւ կատարել մի քանի պարզ քայլ: Քարտը Երեւանում կառաքվի անվճար` հաճախորդի նախընտրած հասցեով:

Evoca քարտերի տեսակներին եւ պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Դիտում՝ 3540
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW