Նյու Յորքը կունենա սեփական կրիպտոարժույթը

11.11.2021 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նյու Յորք #NYCCoin #Էրիկ Ադամս
Նոյեմբերի 11-ին CityCoins հարթակում կսկսվի Նյու Յորքի NYCCoin կրիպտոարժույթի մայնինգը։ Կրիպտոարժույթի ստեղծումը քաղաքային համայնքի եւ Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Էրիկ Ադամսի նախաձեռնությունն է։

RBC-ի փոխանցմամբ՝ NYCCoin-ը կօգտագործվի քաղաքային նախաձեռնություններին աջակցելու եւ միջոցառումների ֆինանսավորման համար։ Կրիպտոարժույթի հիման վրա մշակողները կկարողանան ստեղծել խելացի պայմանագրեր եւ ապակենտրոնացված հավելվածներ (dApps):

CityCoins նախագիծը թույլ է տալիս քաղաքապետարաններին ստեղծել իրենց սեփական տոկենները՝ քաղաքային գանձարան ներդրումներ ներգրավելու համար: Իսկ ներդրողները կարող են բիթքոինով պարգեւավճարներ ստանալ քաղաքային տոկենների սթեկինգի միջոցով:



Banks.am-ը հիշեցնում է, որ Նյու Յորքի նորընտիր քաղաքապետ Էրիկ Ադամսն իր նախաձեռնությամբ համաձայնվել է առաջին երեք աշխատավարձերը ստանալ բիթքոինով։ Դա, նրա կարծիքով, պետք է խորհրդանշի իրեն վստահված մեգապոլիսի կրիպտոարժութային պայծառ ապագան:

«Նյու Յորքում մենք միշտ գլոբալ ենք մտածում, ուստի, որպես քաղաքապետ, ես պատրաստվում եմ ստանալ իմ առաջին երեք աշխատավարձերը բիթքոինով: Նյու Յորքը կդառնա կրիպտոարժույթների արդյունաբերության եւ այլ խոստումնալից ու նորարարական ոլորտների կենտրոնը: Դուք հաստատ ականատես կլինեք դրան»,- գրել էր Ադամսը Twitter-ում:
Դիտում՝ 4587

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW