Նյու Յորքի նոր քաղաքապետը մտադիր է վերածել մեգապոլիսը կրիպտոկենտրոնի
09.11.2021 | 08:26 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ timesofisrael.com

Դա, նրա կարծիքով, պետք է խորհրդանշի իրեն վստահված մեգապոլիսի կրիպտոարժութային պայծառ ապագան, գրում է Rusbase-ը։
«Նյու Յորքում մենք միշտ գլոբալ ենք մտածում, ուստի, որպես քաղաքապետ, ես պատրաստվում եմ ստանալ իմ առաջին երեք աշխատավարձերը բիթքոինով: Նյու Յորքը կդառնա կրիպտոարժույթների արդյունաբերության և այլ խոստումնալից ու նորարարական ոլորտների կենտրոնը: Դուք հաստատ ականատես կլինեք դրան»,- գրել է Ադամսը Twitter-ում:
Այս թվիթը նա հրապարակել էր ի պատասխան Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսի հայտարարության. վերջինս տեղեկացրել էր, որ իր առաջին աշխատավարձը վերընտրվելուց հետո ստանալու է բիթքոինով:
Ադամսը որոշել է առաջ անցնել նրանից և դառնալ ԱՄՆ առաջին պետական ծառայողը, ում աշխատանքի դիմաց պաշտոնապես վճարվելու է կրիպտոարժույթով։ Նա պաշտոնը կստանձնի 2022 թվականի հունվարի 1-ին։
Սակայն Twitter-ում այս որոշումը թերահավատորեն է ընդունվել։ Շատ օգտատերեր նկատել են, որ կրիպտոարժույթները ԱՄՆ-ում օրինականացված չեն, ավելին՝ դրանք առավել հաճախ օգտագործվում են օրենքը շրջանցելու համար։
Վերջին լուրեր
01.04.2025 | 14:38 Նորություններ
Վճարեք Evoca Mastercard-ով եւ մասնակցեք մեքենայի խաղարկությանը
01.04.2025 | 12:48 Արժեթղթերի շուկա
01.04.2025 | 09:59 Նորություններ
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: