Յունիբանկի աջակցությամբ անցկացվեց «Երաժշտություն եւ գինի» տոնակատարությունը
10.11.2021 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Յունիբանկ



«Կենդանի երաժշտություն, բարձրորակ գինի եւ հայկական ավանդական խոհանոց. ահա այն երեք բաղադրիչները, որոնք բնութագրում են այս տոնը: Յունիբանկը ուրախությամբ աջակցում է նման միջոցառումներին, քանի որ դրանք օգնում են պահպանել մեր ժառանգությունը եւ խթանել ազգային արժեքների տարածումը»,- ասել է Յունիբանկի Խորհրդի անդամ Արտեմ Կոնստանդյանը:
Տոնակատարությունն անտարբեր չթողեց այցելուներին ինչպես Հայաստանից, այնպես էլ այլ երկրներից: Մասնակիցների համար պատրաստվել էր մշակութային հարուստ ծրագիր, որը կոչված էր ցուցադրել հայկական հյուրասիրությունն ու ազգային արժեքները:
Հյուրերը շրջայց կատարեցին Voskeni Wines գինեգործարանում, որտեղ ծանոթացան գինու ստեղծման գործընթացին եւ համտեսեցին գինու տեսականին: Այնուհետեւ այցելուները հրավիրվեցին տոնական ճաշին, որն ուղեկցվեց Ալեքսանդր Սպենդիարյանի հիասքանչ երաժշտությամբ՝ Արմինե Գրիգորյանի (դաշնամուր), Կարեն Շահգալդյանի (ջութակ) եւ Արտյոմ Իոանիսյանի (թավջութակ) կատարմամբ: Մադաթ Ավանեսովի ջազային տրիոն հանդիսատեսին հիացրեց Առնո Բաբաջանյանի մեղեդիների թեմաներով ինքնատիպ իմպրովիզացիաներով։
Հյուրերը հաճույքով լուսանկարվեցին Արարատ լեռան ֆոնին՝ հայկական տարազով: Երեկոն ավարտվեց ծառատնկով: Բոլոր ցանկացողները տնկիների վրա ամրացրեցին իրենց անունները, որ վերադառնան «Երաժշտության եւ գինու» հաջորդ տոնակատարությանը եւ գտնեն իրենց տնկած ծառերը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: