Կոնվերս Բանկի ակցիայի հաղթողները ոսկու ձուլակտորներ են ստացել
10.11.2021 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Converse Bank



Ակցիան իրականացվել էր հունիս-օգոստոս ամիսներին: Երեք ամիս շարունակ բանկի Visa քարտապանները կատարել էին անկանխիկ գնումներ, կուտակել «ոսկիներ»: Արդյունքում, բանկի ամենաակտիվ 10-ը Visa քարտապան ստացել է 10 գրամանոց, եւս 40-ը՝ 5 գրամանոց ոսկու ստանդարտացված ձուլակտոր (հարգը՝ 999.9):
Անկանխիկ գնումների խրախուսմանը միտված ակցիաների քանակով Կոնվերս Բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, որը տարբեր տարիների իր հաճախորդներին հանգիստը եվրոպական երկրներում անցկացնելու, Թայլանդում հանգստանալու, տարբեր արժեքավոր նվերներ շահելու հնարավորություն է ընձեռել:
Բանկը նաեւ եզակիներից է, որը զուգահեռաբար իրականացնում է հաճախորդների խրախուսման միանգամից մի քանի ակցիա՝ զեղչեր, քեշբեքեր, գործընկերային նախագծեր եւ այլն, ինչպես նաեւ անկանխիկ գնումներից բոնուսային Կոնվերս միավորներ կուտակելու հնարավորություն է ընձեռում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: