Հունվարի 2-ը կլինի ոչ աշխատանքային

10.11.2021 | 14:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հունվարի 2 #Վահան Քերոբյան #ոչ աշխատանքային
Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոներին ոչ աշխատանքային կմնա նաեւ հունվարի 2-ը:

Այսօր ՀՀ ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասել է.

«Առաջինից երկրորդ ընթերցմամբ ուզում ենք առաջարկել փոփոխություն կատարել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծում եւ հունվարի 2-ը եւս ընդգրկել ոչ աշխատանքային օրերի ցուցակում»:



Կառավարության առաջարկը հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացավ: Այսպիսով՝ ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ եւ հունվարի 6-ը:
Դիտում՝ 2779

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW