Ամանորին ոչ աշխատանքային կլինի միայն 3 օր

16.09.2021 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կառավարություն #ոչ աշխատանքային օրեր
Հունվարի 1-ին հաջորդող օրերն աշխատանքային կլինեն՝ բացառությամբ հունվարի 6-ը։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:

«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագծի համաձայն՝ Ամանորին ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը եւ հունվարի 6-ը, իսկ հունվարի 2-ից 5-ը եւ 7-ն այսուհետ կլինեն աշխատանքային:

Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ տոն եւ հանգստյան օրերն իրենց ազդեցություն են թողնում  ինչպես համախառն ներքին արդյունքի, այնպես էլ տնտեսության հիմնական ոլորտների արտադրանքի (ծառայությունների) թողարկման ծավալների վրա, արտաքին տնտեսական գործունեության (արտահանման եւ ներմուծման ծավալներ) իրականացման վրա, ինչպես նաեւ տեղական եւ օտարերկյա գործընկեր կազմակերպությունների հետ պայմանագրային հարաբերությունների իրականացման վրա։
Դիտում՝ 1739
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW