Tesla եւ Hertz. մեկ մամուլի հաղորդագրության հետքերով

05.11.2021 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Tesla #Hertz #WSJ
Tesla-ն եւ Hertz-ը շարունակում են բանակցել ավտովարձույթի օպերատորին 100 000 էլեկտրամոբիլների մատակարարման ռեկորդային պայմանագրի շուրջ:

Կողմերը դեռեւս համաձայնության չեն եկել համաձայնագրի ժամկետների մասով, գրում է The Bell-ը՝ վկայակոչելով The Wall Street Journal-ի (WSJ) աղբյուրները։

Hertz-ը դեռ հոկտեմբերի 25-ին հայտարարել էր, որ, ըստ նախնական պատվերի պայմանների, էլեկտրամոբիլները կհամալրեն ընկերության պարկը մինչեւ 2022 թվականի վերջ։ Միաժամանակ, Tesla-ի ներկայացուցիչների կողմից մամուլի հաղորդագրությունում մեկնաբանություններ չեն եղել։ Նոյեմբերի 1-ին Tesla-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Իլոն Մասկը Twitter-ում հայտնել էր, որ պայմանագիրը դեռ ստորագրված չէ, ինչն անհանգստություն էր առաջացրել բազմաթիվ ներդրողների մոտ:



WSJ-ի զրուցակիցներից մեկի համաձայն, Tesla-ի շատ մենեջերներ զարմացած էին, թե որքան արագ Hertz-ը հրապարակավ հայտարարեց համաձայնագրի կնքման եւ դրա ժամկետների մասին: Tesla-ի ներսում սպասումների համաձայն՝ ելնելով ներկայիս արտադրական հզորությունից՝ ընկերությունը կկարողանա ավտովարձույթի օպերատորին մատակարարել տարեկան ընդամենը մոտ 10 հազ. մեքենա։ Միաժամանակ, պարբերականի մեկ այլ աղբյուր WSJ-ին հավաստիացրել է, որ մինչ հրապարակումը մամուլի հաղորդագրությունն արժանացել է Tesla-ի ներկայացուցիչների հավանության։

Պարբերականի բոլոր զրուցակիցները համակարծիք են՝ գործարքի մանրամասները շարունակում են ինտենսիվ քննարկվել։ Tesla-ն պնդում է, որ Hertz-ի համար գնային կամ ժամանակային նախապատվություններ չկան՝ չնայած պատվերի ծավալին: Սա նշանակում է, որ առաքումները կարող են տեւել տարիներ եւ ավտովարձույթի օպերատորին արժենալ ավելի քան $4 միլիարդ:

Hertz-ի ներկայացուցիչը, չնայած Մասկի խոսքերին, եւս մեկ անգամ հաստատել է WSJ-ին` օպերատորն ակնկալում է, որ 100 հազ. էլեկտրամոբիլների նախնական պատվերը կկատարվի, եւ որ ենթադրաբար չստորագրված պայմանագրով մատակարարումներն արդեն սկսվել են: Hertz-ի հաճախորդներն այսօր իրականում հնարավորություն ունեն վարձակալել Tesla Model 3-ը:

Ինքը՝ Մասկը, ըստ WSJ-ի աղբյուրների, խորապես ներգրավված է բանակցային գործընթացում։ Բայց, համաձայն նման պայմանագրերի ընդունված պրակտիկայի, վերջնական պայմանագիրը կարող է կնքվել միայն այն դեպքում, երբ Tesla-ն ամբողջությամբ ինտեգրի Hertz-ի կողմից պահանջվող ծավալներն իր արտադրական ցիկլի մեջ:
Դիտում՝ 5391
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW