Վրացական գինին ամրապնդում է իր դիրքերը ՌԴ շուկայում

05.11.2021 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրացական գինի #Ռուսաստան #արտահանում
Ընթացիկ տարվա հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանը ռուսաստանյան շուկա է արտահանել ավելի քան 49 մլն շիշ գինի, ինչը 5%-ով ավել է 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Այսպիսով, Ռուսաստանը վրացական գինու խոշորագույն ներկրողն է, հետեւում է Վրաստանի Գինու ազգային գործակալության վիճակագրությունից։

Գինու գնման ծավալով երկրորդ տեղում Ուկրաինան է։ Հաշվետու ժամանակահատվածում այս երկիր է արտահանվել ավելի քան 10 մլն շիշ գինի, ինչը 21%-ով ավել է նախորդ տարվա համեմատ։ Լավագույն եռյակը եզրափակում է Լեհաստանը, որը ստացել է մոտ 5 մլն շիշ գինի (20%-ով ավել, քան նախորդ տարի)։

Գործակալության տվյալներով՝ վրացական գինին պահանջարկ է վայելում նաեւ Չինաստանում եւ Բելառուսում։ 10 ամսվա ընթացքում Չինաստան է առաքվել ավելի քան 4.5 մլն շիշ գինի (+13%), իսկ Բելառուս՝ ավելի քան 3.3 մլն շիշ (+ 17%):

Հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանն ԱՄՆ է առաքել ավելի քան 881 հազ. շիշ գինի (10%-ով ավել, քան նախորդ տարի), մոտ 655 հազ. շիշ՝ Գերմանիա (+ 6%) եւ մոտ 632 հազ. շիշ՝ Մեծ Բրիտանիա (+72%)։

Ընդհանուր առմամբ, 2021 թվականի հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Վրաստանն աշխարհի 60 երկիր է արտահանել 83.8 մլն շիշ գինի, ինչը 11%-ով ավել է նախորդ տարվա համեմատ։ Ընդհանուր եկամուտը կազմել է մոտ $194 մլն, ինչը 9%-ով գերազանցում է 2020 թվականի տվյալները։
Դիտում՝ 6307
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW