Սբերբանկը վաճառում է իր բանկային բիզնեսը Եվրոպայում
04.11.2021 | 13:32 Գլխավոր էջ / Նորություններ /


Վաճառվող բանկերի միագումար ակտիվները կազմում են €7.329 միլիարդ, անցած տարվա վերջի դրությամբ դրանք ունեին 162 մասնաճյուղ եւ մոտ 600 հազ. հաճախորդ, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով բանկի հաղորդագրությունը։ Գործարքի ընդհանուր գումարը կկազմի մոտ €500 մլն։
Սբերբանկը «որոշել է կրճատել իր ներկայությունը Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, որպեսզի կենտրոնանա առաջնահերթ շուկաների վրա եւ ուսումնասիրի նոր բիզնես մոդելներ»,- պարզաբանել են բանկում: Sberbank Europe-ը (գլխավոր գրասենյակը՝ Վիեննայում) Արեւելյան Եվրոպայում կշարունակի տնօրինել չեխական Sberbank Czech Republic բանկը:
«Գործարքի փակումը ենթակա է տեղական եւ միջազգային կարգավորիչների, ինչպես նաեւ տեղական հակամենաշնորհային կառույցների կողմից անհրաժեշտ հաստատմանը: Ակնկալվում է, որ հաստատումը կստացվի 2022 թվականին»,- նշել են Սբերբանկում։
Banks.am-ը հիշեցնում է, որ այս տարվա հունիսին Սբերբանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Լեւ Խասիսը նշում էր, որ բանկը նախատեսում է առաջիկա մեկ-երկու տարում կրճատել իր բանկային բիզնեսի ներկայությունը եվրոպական երկրներում:
«Աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ մենք այժմ կրճատում ենք մեր ներկայությունը որպես բանկային բիզնես այլ երկրներում: Մենք արդեն դուրս ենք եկել Թուրքիայից: Մենք ասել ենք, որ քննարկում ենք Եվրոպայում մեր ներկայությունը նվազեցնելու հետ կապված տարբերակներ: Կարծում եմ, դա տեղի կունենա մեկ-երկու տարվա հեռանկարում»,- ասել էր նա:
Նշենք, որ 2019-ի ամռանը Սբերբանկը վաճառեց Թուրքիայում գործող իր դուստր ստորաբաժանումը`DenizBank-ը Emirates NBD-ին: Ենթադրվում էր, որ Սբերբանկի ընդհանուր դրամական հոսքերը DenizBank-ի վաճառքից պետք է կազմեին մոտ $5 միլիարդ:
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: