Սբերբանկը նախատեսում է կրճատել իր ներկայությունը եվրոպական երկրներում

10.06.2021 | 09:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սբերբանկ #Լեւ Խասիս #Sberbank Europe AG
Սբերբանկը նախատեսում է առաջիկա մեկ-երկու տարում կրճատել իր բանկային բիզնեսի ներկայությունը եվրոպական երկրներում:

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է բանկի Վարչության նախագահի առաջին տեղակալ Լեւ Խասիսը:

«Աշխարհաքաղաքական իրավիճակից ելնելով՝ մենք այժմ կրճատում ենք մեր ներկայությունը որպես բանկային բիզնես այլ երկրներում: Մենք արդեն դուրս ենք եկել Թուրքիայից: Մենք ասել ենք, որ քննարկում ենք Եվրոպայում մեր ներկայությունը նվազեցնելու հետ կապված տարբերակներ: Կարծում եմ, դա տեղի կունենա մեկ-երկու տարվա հեռանկարում»,- ասել է նա:

Սբերբանկ Եվրոպան (Sberbank Europe AG) բանկային խումբ է, որի կազմի մեջ են մտնում Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայում Սբերբանկ խմբի ակտիվները: Sberbank Europe AG-ի կենտրոնակայանը Վիեննայում է, խմբի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Սբերբանկին:

Sberbank Europe-ը ներկայացված է եվրոպական ութ շուկաներում: Այն Սբերբանկ միջազգային խմբի մաս է դարձել 2012 թվականին, երբ Սբերբանկը ձեռք բերեց ավստրիական Volksbank AG բանկային խումբը:

Հիշեցնենք, որ 2019-ի ամռանը Սբերբանկը վաճառեց Թուրքիայում գործող իր դուստր ստորաբաժանումը`DenizBank-ը Emirates NBD-ին: Ենթադրվում էր, որ Սբերբանկի ընդհանուր դրամական հոսքերը DenizBank-ի վաճառքից պետք է կազմեին մոտ $5 միլիարդ:

Ավելի վաղ Սբերբանկի ղեկավար Գերման Գրեֆը հայտարարել էր, որ վաճառքի որոշումը կապված էր պատժամիջոցների հետ, որոնք սահմանվել էին ռուսաստանյան վարկային հաստատության նկատմամբ՝ միջազգային ներկայության մասով: Նրա խոսքով՝ գործարքը Սբերբանկին թույլ կտա «ավելի մեծ ուշադրություն դարձնել Ռուսաստանում էկոհամակարգի զարգացման վրա»:
Դիտում՝ 2057
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW