ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Խնայողությունների օրը ՎՏԲ-ի հետ» ակցիան՝ Խնայողությունների միջազգային օրվա կապակցությամբ։ 2021թ․ նոյեմբերի 1-ից 5-ը ներառյալ ձեւակերպելով «Շահավետ», «Պրոգրես» եւ «Հարմարավետ» ավանդատեսակները ՀՀ դրամով՝ հաճախորդները կստանան ամսական աճող տոկոսային եկամտաբերություն:Բանկը ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է «Խնայողությունների օրը ՎՏԲ-ի հետ» ակցիայի շրջանակում բացել «Շահավետ», «Պրոգրես» եւ «Հարմարավետ» ավանդատեսակներ՝ սկսած 30 հազար դրամից եւ ստանալ ավանդի տոկոսային եկամտաբերությունը բարձրացնելու հնարավորություն․ ակցիայի ժամանակահատվածում ներդրված ավանդների համար ավանդի տարեկան տոկոսադրույքը յուրաքանչյուր ամիս կաճի 0,03%-ով (տոկոսային կետով)՝ մինչեւ ավանդի ժամկետի ավարտը (կախված ավանդի ժամկետից՝ տոկոսադրույքը կարող է հասնել մինչեւ 10.03%, տարեկան եկամտաբերություն՝ 9.81%)։ Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտային հարկը կազմում է 10%:Ավանդի ժամկետը 30-ից 365 օր է: Ավանդի տոկոսները վճարվում են ժամկետի վերջում:Ավանդ բացելիս հաճախորդը ստանում է բանկի Visa կամ Mastercard վճարային քարտ՝ անվճար սպասարկմամբ ավանդի գործողության ընթացքում: ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից դրամական միջոցների կանխիկացումն ավանդի գործողության ընթացքում նույնպես անվճար է:Հաճախորդների հարմարավետության համար՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձեւակերպել ավանդ հեռահար եղանակով «Վիդեո Բանկ» ծառայության միջոցով՝ առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության: Ավանդը երաշխավորված է Ավանդների հատուցումն երաշխավորող հիմնադրամի կողմից՝ համաձայն «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի:Ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում, բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն 87-87 հեռախոսահամարով: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: Tweet Դիտում՝ 2867