ՀայՓոստը եւ ԵՊՀ-ն սկսում են նոր համագործակցություն

01.11.2021 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀայՓոստ #ԵՊՀ
ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը եւ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր՝ միտված ուսանողների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաեւ գործնական փորձի հարստացմանը:

Ինչպես նշել են ընկերությունում, ԵՊՀ-ն եւ ՀայՓոստը տարիներ շարունակ ակտիվ համագործակցում են, որի արդյունքում ուսանողներին եւ շրջանավարտներին արվել են բազմաթիվ աշխատանքային եւ պրակտիկայի առաջարկներ:

Հուշագրով ամրագրվել են ուսանողների ուսումնաարտադրական եւ գիտահետազոտական պրակտիկաների անցկացումը, ինչպես նաեւ բաց դասերի, սեմինարների եւ մասնագիտական քննարկումների կազմակերպումը ՀայՓոստում։

Կողմերը համատեղ քննարկել եւ նախատեսել են մշակել համագործակցության առավել արդյունավետ ձեւաչափեր` կրթական ծրագրերի կատարելագործման եւ գործարար մակարդակում դրանց կիրառման նպատակով:
Դիտում՝ 1731

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW