Հայկական «FLYONE ARMENIA» ընկերությունը ստացել է օդանավ շահագործողի վկայական

29.10.2021 | 11:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#«FLYONE ARMENIA»
2021 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է օդանավ շահագործողի վկայական։

«FLYONE ARMENIA ավիաընկերությունը դարձել է ազգային օպերատոր եւ շուտով պատրաստ կլինի սկսել առաջին թռիչքները։ Վկայականի տրամադրումը հնարավորություն է տալիս FLYONE ARMENIA-ին անել առավելագույնը, որ մոտ ապագայում մեր քաղաքացիները կարողանան մեկնել Եվրոպա եւ Ասիա` մատչելի գներով եւ առավելագույն անվտանգության պայմաններում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Այս պահի դրությամբ՝ FLYONE ARMENIA ընկերությունը ավելի քան 60 մլն եվրո է ներդրել հայկական շուկայում։ Ընկերությունը նաեւ նախատեսում է ստեղծել աշխատատեղեր` ավելի քան 135 աշխատակցից բաղկացած թիմ, միջինից բարձր աշխատավարձով։

Ավիաընկերության  նավատորմը բաղկացած է Airbus A320 ընտանիքի ինքնաթիռներից։ Դրանք նախատեսված են 180 նստատեղի համար եւ համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) եւ EASA Security-ի բոլոր չափանիշներին: Նաեւ` համաճարակի պայմաններում, ինքնաթիռները հագեցված են օդային զտիչներով, որոնք ոչնչացնում են վիրուսների եւ բակտերիաների 99,97%-ը:

Երեւանի օդանավակայանից ընկերությունը թռիչքներ կիրականացնի Մոսկվա, Թեհրան, Լիոն, Քութայիսի, Դամասկոս, Կրասնոդար, Փարիզ, Ստամբուլ եւ Թել Ավիվ ուղղություններով:
 
«Այս պահին մենք գտնվում ենք վաճառքների մեկնարկի փուլում եւ ակտիվորեն պատրաստվում ենք FLYONE ARMENIA-ի առաջին թռիչքների մեկնարկին։ Մենք անհամբեր սպասում ենք ուղեւորներին մեր օդանավերում »,- հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Միրչա Մալեկան:

FLYONE ARMENIA ընկերությունը շուտով կսկսի տոմսերի վաճառքն ամենապահանջված ուղղություններով:
 
Չվացուցակների եւ ուղղությունների մասին ավելի մանրամասն տեղեկությունները կարող եք գտնել www.flyone.am կայքում կամ Google Play-ում, կամ App Store-ում` հասանելի բջջային հավելվածի միջոցով։

FLYONE ARMENIA-ի մասին

FLYONE Armenia-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թվականին։ Այն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են` Մոսկվան, Թեհրանը, Լիոնը, Փարիզը, Քութայիսին, Դամասկոսը, Կրասնոդարը, Ստամբուլը եւ Թել Ավիվը:

FLYONE-ը (www.flyone.eu) գործարկվել է 2016 թ․Մոլդովայի Հանրապետությունում եւ այժմ ավիացիոն շուկայի առաջատարներից մեկն է: FLYONE-ը ստացել է IOSA սերտիֆիկացում, որը գործառնական կառավարման անվտանգության բարձրագույն չափանիշ է, ինչպես նաեւ 2018, 2019 եւ 2020 թվականներին FLYONE- ը բազմիցս ընդգրկվել է EMEA կատեգորիայում (Եվրոպա, Մերձավոր Արեւելք եւ Աֆրիկա)՝ «Ամենաճշտապահ ընկերությունների» TOP-10-ում:
Դիտում՝ 7004
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW