Տարեսկզբից կլիմայի փոփոխության դեմ պայքարող ստարտափներն ամբողջ աշխարհում ներգրավել են $32 մլրդ, հաղորդում է Rusbase-ը՝ վկայակոչելով CNBC հեռուստաալիքը:Այս գումարը գրեթե հինգ անգամ գերազանցում է 2016 թվականին հավաքագրված միջոցները, երբ ներդրողները սկսեցին ավելի հաճախ ուշադրություն դարձնել նման ստարտափներին:Փորձագետներն աճը բացատրում են ոլորտի նկատմամբ առաջատար ներդրողների կողմից հետաքրքրությամբ: Օրինակ, BlackRock ներդրումային ընկերության նախագահ Լարի Ֆինքն ակնկալում է, որ հաջորդ 1000 մասնավոր տեխնոլոգիական ստարտափները, որոնց շուկայական արժեքը կսկսի $1 միլիարդից, կապված կլինեն կլիմայական տեխնոլոգիաների հետ:Վերջին հինգ տարիների ընթացքում ամենաշատ միջոցները ներգրավել են ստարտափները ԱՄՆ-ից, Չինաստանից, Շվեդիայից եւ Մեծ Բրիտանիայից։ Իսկ Եվրոպան աշխարհում ամենաարագ զարգացող տարածաշրջանն է կլիմայական տեխնոլոգիաների առումով։ 2016 թվականից ի վեր վենչուրային ֆոնդերի ներդրումներն այնտեղ աճել են $1,1 միլիարդից մինչեւ $8 միլիարդ` 2021 թվականին:Առավել տարածված են օգտագործված գազերի մաքրման համակարգերի, շենքերի էներգաարդյունավետության բարձրացման, արեւային մարտկոցների եւ հողմային տուրբինների, էլեկտրական տրանսպորտի, ընկերությունների գործունեությունից արտանետումների ծավալը հաշվարկելու ծրագրային ապահովման տեխնոլոգիաները եւ այլն: Tweet Դիտում՝ 3513