Ներկայացվել են 2022 թվականի հիմնական տեխնոլոգիական նորույթները

26.10.2021 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Gartner #GAI #DI
Ամերիկյան Gartner հետազոտական ընկերության փորձագետները կանխատեսել են 2022 թվականի հիմնական տեխնոլոգիական նախաձեռնությունները, գրում է Prime գործակալությունը՝ վկայակոչելով Venture Beat պարբերականը։

Մասնավորապես, տեխնիկական առաջընթացի զարգացումը սերտորեն կապված կլինի արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների հետ։ Ըստ ընկերության մասնագետների՝ տեխնոլոգիական միտումների ցանկում առաջին տեղում գեներատիվ արհեստական բանականությունն է (GAI), որը բազային ԱԲ-ից տարբերվում է մեքենայական ուսուցման հետ ավելի խորը փոխազդեցությամբ:

ԱԲ-ի այս ենթատեսակը կօգտագործվի ծրագրային ապահովման մշակման, դեղերի ստեղծման եւ թիրախային մարքեթինգի մեջ: Gartner-ի գնահատմամբ՝ GAI-ն ներկայումս գեներացնում է տվյալների 1%-ից պակաս, սակայն 2025 թվականին այդ ցուցանիշը կկազմի 10%:

2022 թվականի մեկ այլ կարեւոր նախաձեռնությունն ինքնավար համակարգերն են, որոնք կարող են սովորել եւ հարմարվել միջավայրին: «Սեփական ալգորիթմները դինամիկ կերպով փոփոխելու շնորհիվ ինքնավար համակարգերը կարող են հարմարվել եզակի գործընթացներին եւ ընթացակարգերին»,- նշել են հետազոտության հեղինակները:

Հաջորդ տարվա երրորդ տեխնոլոգիան որոշումների ընդունման բանականությունն է (DI): Հետազոտողներն այն բնութագրում են որպես նոր միջոց, որով կազմակերպությունները հնարավորություն կունենան օգուտ քաղել արագ փոփոխվող տվյալներից եւ միջավայրից:
Դիտում՝ 2644
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW