ՌԴ խոշոր բանկերը գնահատել են էլեկտրամոբիլների վարկավորման շուկան

25.10.2021 | 16:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #էլեկտրամոբիլներ #վարկավորում
2021 թվականի առաջին ինն ամիսներին Ռուսաստանում վաճառված էլեկտրամոբիլների մասնաբաժինը մարդատար ավտոմեքենաների ընդհանուր ծավալում կազմել է 0,06% կամ 797 միավոր:

Հաշվետու ժամանակաշրջանում տրամադրվել է ավելի քան 700 հազ․ ավտովարկ՝ մեկ քառորդով ավել, քան 2020 թվականի նույն ժամանակահատվածում: Իսկ էլեկտրամոբիլների համար Ռուսաստանում տրվող ավտովարկերի մասնաբաժինը, ըստ տարբեր գնահատականների, տատանվում է 1%-ից մինչեւ 1,5%-ի սահմաններում:

«Իզվեստիա»-ն հարցում է անցկացրել 30 լավագույն բանկերի շրջանում` պարզելու համար վերջիններիս ծրագրերը էլեկտրամոբիլների եւ ESG այլ պրոդուկտների վարկավորման ուղղությամբ։



ՎՏԲ-ի մամուլի ծառայությունում հայտնել են, որ այս հատվածում պահանջարկի աճը հնարավոր կլինի միայն դեֆիցիտի կրճատման եւ Ռուսաստանում պաշտոնապես վաճառվող «կանաչ» տրանսպորտային միջոցների թվի ավելացման դեպքում, իսկ վաճառքի աճի հիմնական շարժիչ ուժը կլինի էլեկտրամոբիլների լիցքավորման համար ենթակառուցվածքի զարգացումը:

Գազպրոմբանկում ակնկալում են էլեկտրամոբիլների համար վարկերի նկատմամբ հաճախորդների հետաքրքրության աստիճանական աճ մոտակա տարիներին։

Ալֆա-բանկում գնահատում են կայուն զարգացման ոլորտում պրոդուկտների գործարկման հնարավորությունը եւ արդեն տեսնում են այս հատվածի ներուժը: Դրա հիմնական շարժիչ ուժը կլինի հաճախորդների արժեքների փոփոխությունները եւ ESG-ին ուղղված համաշխարհային միտումը, տեղեկացրել են բանկի մամուլի ծառայությունում։

Նշվում է, որ ռուսաստանյան խոշոր բանկերը սկսում են արտոնյալ վարկեր ներդնել էլեկտրամոբիլների համար: Վերջերս նման պրոդուկտներ են հայտնվել են ՎՏԲ-ում եւ Գազպրոմբանկում` համապատասխանաբար սկսած 3% եւ 3.9% տոկոսադրույքներով: Սբերբանկը եւս արտոնյալ վարկավորում է մշակում էլեկտրական մեքենաների համար։

Ռուսաստանի ազգային վարկանիշային գործակալության վերլուծաբան Նատալյա Բոգոմոլովան նշել է, որ մեծանում է ռուսաստանյան խոշոր բանկերի ներգրավվածությունը ESG օրակարգում, դրա պատճառներից մեկը կապիտալում կամ պարտատոմսերում օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ցանկությունն է։ Նրա կարծիքով՝ մոտ ապագայում միայն խոշոր ֆինանսական կազմակերպությունները կմշակեն արտոնյալ վարկեր էկոլոգիապես մաքուր ավտոմեքենաների համար։
Դիտում՝ 3207
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW