PayPal-ը մտադիր է $45 միլիարդով գնել Pinterest սոցցանցը
21.10.2021 | 14:49 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ cnet.com

Գործակալությունը նշում է, որ սա կլինի սոցիալական մեդիայի ոլորտում գործող ընկերության ամենամեծ ձեռքբերումը, որը կգերազանցի Microsoft-ի՝ 2016 թվականին LinkedIn-ի գնումը $26,2 միլիարդով:
«Գործարքի վերաբերյալ բանակցությունները տեղի են ունենում այն պայմաններում, երբ առցանց գնորդները գնալով ավելի շատ են գնում սոցիալական ցանցերում նկատած ապրանքները՝ հաճախ հետևելով ազդեցիկ մարդկանց այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Instagram-ը և TikTok-ը: Pinterest-ի ձեռքբերումը թույլ կտա PayPal-ին ավելացնել էլեկտրոնային առևտրի աճը և դիվերսիֆիկացնել իր եկամուտները գովազդի հաշվին»,- գրում է Reuters-ը:
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ PayPal-ը Pinterest-ին առաջարկել է $70 մեկ բաժնետոմսի դիմաց: Նա ասել է, որ PayPal-ը հույս ունի հաջողությամբ ավարտել բանակցությունները և հայտարարել գործարքի մասին նոյեմբերի 8-ին եռամսյակային հաշվետվության ժամանակ: PayPal-ը և Pinterest-ը մեկնաբանություններից հրաժարվել են:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: