Շահագործման է հանձնվել «Շարոսոլար» արեւային արդյունաբերական կայանը

21.10.2021 | 11:42 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմսվիսբանկ #«Շարոսոլար» #արեւային կայան
Ս.թ. հոկտեմբերի 20-ին Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում կայացավ «Շարոսոլար» արեւային արդյունաբերական կայանի բացման պաշտոնական արարողությունը։

Տեղադրված կայանի դրվածքային հզորությունը կազմում է 5.0 ՄՎտ (ֆոտովոլտային հզորությունը՝ 6.0 ՄՎտ)։ Կիրառվել են միջազգային շուկայում ներկայում ամենաժամանակակից՝ bifacial half-cut վահանակները, որոնք էլեկտրաէներգիա են գեներացնում դիմային եւ հակառակ երեսներով: Այն տարեկան կարտադրի շուրջ 10.50 ԳՎտժ էլեկտրաէներգիա, կնվազեցնի շրջակա միջավայր ածխաթթու գազի արտազատումը տարեկան շուրջ 3,000 տոննայով։ Արեւային էլեկտրակայանը նախագծվել եւ կառուցվել է Շարոսոլար ընկերության կողմից։ Կայանը զբաղեցնում է շուրջ 6հա տարածք:



Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 3,500,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որի 80%-ն իրականացվել է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ, իսկ 20%-ը՝ ընկերության սեփականատիրոջ անձնական միջոցներից:

«Հատկանշական է, որ կայուն ֆինանսավորումը, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի ֆինանսավորումն Արմսվիսբանկի ռազմավարական ուղղություններից է, եւ վերջին 3 տարիների ընթացքում բանկն արդեն իսկ ֆինանսավորել է 110-ից ավել արեւային համակարգերի նախագիծ»,- ասված է հաղորդագրության մեջ։

 ***

«Շարոսոլար» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2019թ.-ին: Իր գործունեության ընթացքում ընկերությունը ստեղծել է տասնյակ ժամանակավոր եւ մի քանի մշտական աշխատատեղեր: Բացի «Շարոսոլար» արեւային արդյունաբերական կայանից ընկերության կողմից կառուցման ընթացքում է գտնվում «Շարոսոլար 1» արեւային արդյունաբերական կայանը, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2021թ ավարտին:

«Արմսվիսբանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2004թ.-ին: Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ եւ ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկի ռազմավարական ուղղություններից է հանդիսանում նաեւ վերականգնվող էներգիայի, այդ թվում՝ արեւային կայանների, էներգաարդյունավետության եւ ժամանակակից գյուղատնտեսական նախագծերի ֆինանսավորումը:
Դիտում՝ 6076
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW