ՌԴ-ն նախատեսում է մոտ ապագայում $1 միլիարդի ներդրում կատարել Հայաստանում

19.10.2021 | 15:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուսաստան #Դմիտրի Վոլվաչ #ներդրումներ
ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Հայ-ռուսական 8-րդ միջտարածաշրջանային համաժողովի շրջանակում հայտարարել է, որ Ռուսաստանը նախատեսում է մոտ ապագայում $1 միլիարդի ներդրում կատարել Հայաստանի տնտեսության մեջ:

«Մեզ մոտ շատ լավ է վերականգնվում փոխադարձ առեւտուրը, 2021 թվականին ունենք 17% աճ: Եվ սա չնայած այն հանգամանքին, որ համավարակի տարում առեւտուրը նվազել էր 4%-ով: Մեր ներդրումային համագործակցությունն աճում է. ավելի քան $2,2 միլիարդի համատեղ ներդրումներ Ռուսաստանից դեպի Հայաստան: Մենք գիտենք, որ կան $1 մլրդ գումարից ավելիի կոնկրետ նախագծեր, որոնք շուտով կմտնեն Հայաստանի տնտեսություն»,- Վոլվաչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Նրա խոսքով՝ ներդրումները շատ լուրջ ավանդ կլինեն Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական, սոցիալական եւ մշակութային հարաբերությունների զարգացման, նոր տեխնոլոգիական աշխատատեղերի ստեղծման գործում եւ կաջակցեն փոխանակմանը տնտեսության, մշակույթի, ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում:

Իր հերթին, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հաստատել է, որ առաջիկա տարիներին ռուսաստանյան ընկերությունները պատրաստ են մոտ $1 միլիարդի ներդրում կատարել Հայաստանի տնտեսությունում. «Մեր առեւտրաշրջանառությունն արդեն գերազանցել է մինչկովիդյան ցուցանիշները, իսկ Հայաստանի խոշորագույն հարկատուների թվում են ռուսաստանյան ընկերությունները»,- ավելացրել է նա:
Դիտում՝ 3504
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW