ՀՊՏՀ-ն կազմակերպում է «Բիզնես-գիտություն» կապի ամրապնդմանն ուղղված մրցույթ

19.10.2021 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀՊՏՀ #«Բիզնես-գիտություն» #մրցույթ
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ) կազմակերպում է «Բիզնես-գիտություն» համագործակցության խթանմանն ուղղված մրցույթ:

ՀՊՏՀ մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ մրցույթին կարող են մասնակցել փոքր ու միջին ձեռնարկությունները (ՓՄՁ), որոնք հետաքրքրված են իրենց բիզնեսի առաջխաղացմամբ։ Հաղթող մասնակիցները կպարգեւատրվեն հետեւյալ մրցանակներով․

•    1-ին հորիզոնական՝ հետազոտության եւ զարգացման (R&D) հեռանկարների մշակում՝ Grant Thornton Consulting -ի կողմից,
•    2-րդ հորիզոնական՝ շուկայի ուսումնասիրություն՝ Creo Project Solutions-ի կողմից,
•    3-րդ հորիզոնական՝ բիզնես խորհրդատվություն (կամ բիզնեսի զարգացման վերաբերյալ թրեյնինգ)՝ Creo Project Solutions-ի կողմից։

Մասնակցության պայմաններ

Մրցույթին մասնակցելու համար պետք է լրացնել դիմումի ձեւաչափը՝ պատասխանելով մի շարք հարցերի, ինչպիսիք են՝

•    արդյոք համագործակցում են նրանք գիտության տարբեր ներկայացուցիչների հետ,
•    եթե այո, ապա ինչ ուղղություններով,
•    եթե ոչ, ապա ինչու, ինչ խոչընդոտներ կան, ինչ աջակցության կարիք ունեն,
•    ինչ քայլեր են պատրաստ ձեռարկել առաջիկայում՝ այդ կապն ամրապնդելու եւ դրանից օգուտ քաղելու համար եւ այլն:

Լրացված դիմումի ձեւաչափը անհրաժեշտ է ուղարկել  int.projects@asue.am էլ.հասցեին՝ վերնագիր դաշտում նշելով IVF Contest: Դիմելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 27-ը, ժ․ 23։59։ Դիմումները գնահատվելու են նախագծի գործընկեր եվրոպացի փորձագետների կողմից՝ նախապես մշակված գնահատման չափանիշների համաձայն։

Մրցույթի վերաբերյալ այլ մանրամասներին եւ ընթացիկ թարմացումներին կարող եք հետեւել այստեղ։ Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին՝ զանգահարելով 010593484 կամ գրելով հետեւյալ էլփոստին՝ int.projects@asue.am:

Մրցույթը կազմակերպվում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կողմից՝«Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի եւ տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» միջազգային նախագծի շրջանակներում։ Նախագիծը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի եւ Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային ֆոնդի դրամաշնորհների միջոցով: Ֆոնդի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումն է:
Դիտում՝ 1617
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai