Սթենֆորդի համալսարանի գիտնականները տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար ձեռնափայտ են մշակել, որն ինքնուրույն ճանապարհ է հարթում, հաղորդում է Rusbase-ը:Ձեռնափայտում ներդրված արհեստական բանականության տեխնոլոգիաները թույլ են տալիս կազմել երթուղին կիսաավտոմատ ռեժիմով: Այս տեխնոլոգիաները նման են ինքնակառավարվող մեքենաների եւ ռոբոտաշինության մեջ օգտագործվող տեխնոլոգիաներին:Ձեռնափայտն ինքնուրույն տեսնում է ճանապարհի վրա եղած խոչընդոտները եւ այնպես է ձեւավորում նավիգացիան, որպեսզի տեսողության խնդիրներ ունեցող անձը կարողանա հանգիստ շրջանցել դրանք: Ձեռնափայտի «տեսողությունն» աշխատում է փակ տարածքում եւ փողոցում: Բացի այդ, ձեռնափայտը կարող է կառուցել վերջնակետին հասնելու ամենահարմար ուղին:Ձեռնափայտի ծրագրային ապահովումն ունի ելակետային բաց կոդ: Ցանկացողը կարող է ինքնուրույն հավաքել սարքը: Ձեռնափայտի գինը սկսվում է 400 դոլարից: Սարքի հեղինակները պարզաբանել են, որ այն թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց 20%-ով ավելի արագ հաղթահարել պահանջվող ուղին: Tweet Դիտում՝ 4320