Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն թուրքական լիրայի ռեկորդային անկման ֆոնին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին կոչ է արել չմիջամտել Կենտրոնական բանկի գործերին, հաղորդում է Prime գործակալությունը:«Վերջին 45 օրվա ընթացքում լիրան 10% է կորցրել, եւ բոլորը շատ լավ գիտեն, որ դա Կենտրոնական բանկի աշխատանքներին նախագահի միջամտության արդյունքն է: Ես կոչ եմ անում նախագահին չանել դա, Կենտրոնական բանկում կան մասնագետներ, որոնք գիտեն իրենց գործը»,- ասել է Քըլըչդարօղլուն Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Շահափ Քավջիօղլուի հետ հանդիպումից հետո:Նա հավելել է, որ Կենտրոնական բանկի գործողությունների պատճառով Թուրքիային «ձմեռային շատ բարդ շրջան է սպասում»: «Առջեւում մեզ թանկացումների «սառը ցնցուղ» է սպասում, քաղաքացիներին դժվար է լինելու: Ցուրտ ձմռան դեպքում անհրաժեշտ է ստեղծել հատուկ հիմնադրամ»,- ասել է թուրք քաղաքական գործիչը:Իր հերթին, Շահափ Քավջիօղլուն ասել է, որ Կենտրոնական բանկը պետք է քաղաքականությունից դուրս լինի: «ԿԲ-ն անում է անհրաժեշտ ամեն ինչ եւ ձեռնարկում է բոլոր միջոցները ֆինանսական շուկայում իրավիճակը կայունացնելու համար: Մեր պահուստները մոտեցել են $125 միլիարդի, եւ դրանք շարունակում են աճել. 7 ամսվա ընթացքում պահուստներն աճել են $35 միլիարդ դոլարով»,- ասել է ԿԲ ղեկավարը: Նա նաեւ հավելել է, որ ԿԲ նիստում, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին, «տոկոսադրույքի հետ կապված ամենաճիշտ որոշումները կընդունվեն»: 14.10.2021 | 16:54 Թուրքական լիրան ռեկորդային ցածր մակարդակի է հասել ԿԲ-ում պաշտոնանկություններից հետո Banks.am-ը հիշեցնում է, որ օրերս թուրքական լիրան ռեկորդային ցածր մակարդակի էր հասել այն բանից հետո, երբ Էրդողանը պաշտոններից հեռացրել էր Թուրքիայի Կենտրոնական բանկի երկու փոխնախագահներին։ Նրանցից մեկը Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության կոմիտեի յոթ անդամներից միակն էր, ով դեմ էր անցած ամիս տոկոսադրույքի իջեցմանը։ Իսկ մյուսը համարվում էր ԿԲ ներկայիս ղեկավարի փոխարինողի հավանական թեկնածու։ Tweet Դիտում՝ 3851