Երեւան /Մեդիամաքս/. 14 բանկեր եւ 3 վարկային կազմակերպություններ են ընդգրկվել Հայաստանի## 300 խոշորագույն հարկատուների այսօր հրապարակված ցանկում:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, 2008թ. առաջին կիսամյակում Հայաստանի բանկային հատվածում խոշորագույն հարկատուն է եղել “Արդշինինվեստբանկը”, որի վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմել է 1,414,984.8 հազ. դրամ. 300 խոշորագույն հարկատուների ցանկում “Արդշինինվեստբանկը” զբաղեցնում է 19-րդ տեղը:Ցուցակի 24-րդ տեղում “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագլիկոլ Բանկն” է, որը վճարել է 1,329,247.6 հազ. դրամի հարկեր: 27-րդ տեղը զբաղեցնում է “Էյչ-Էս-Բի-Սի Հայաստան Բանկը” (1,196,914.6 հազ. դրամ):Ցանկում ընդգրկված են նաեւ. “Հայէկոնոմբանկը” (74-րդ տեղ, 501,383.7 հազ.), “Կոնվերս բանկը” (87-րդ տեղում, 391,705.6 հազ.), “ՎՏԲ-Հայաստան Բանկը” (116-րդ տեղում, 298,343.8 հազ.), “Յունիբանկը” (128-րդ տեղում, 278,268.5 հազ.), “Ինեկոբանկը” (146-րդ տեղում, 249,064.6 հազ.), “Անելիք Բանկը” (193-րդ տեղում, 178,757.6 հազ.), “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը (246-րդ տեղում, 138,330.1 հազ.), “Արմսվիսբանկը” (228-րդ տեղում, 136,582.3 հազ.), “Պրոմեթեյ Բանկը” (264-րդ տեղում, 130,551.5 հազ.), “Զարգացման Հայկական Բանկը” (271-րդ տեղում, 125,202.6 հազ.): Ցանկի 167-րդ տեղում է գտնվում “Նորվիկ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը, որի վճարված հարկերի ընդհանուր գումարը առաջին կիսամյակում կազմել է 218,765.3 հազ. դրամ: 190-րդ տեղում է "Արեգակ" ունիվերսալ վարկային կազմակերպությունը (180,609.3 հազ. դրամ), 245-րդ տեղում` "Ֆինքա" ունիվերսալ վարկային կազմակերպությունը (139,126.5 հազ. դրամ):Հայաստանի ֆինանսական հատվածում սոցիալական վճարումների գումարով առաջատարը կրկին “Արդշինինվեստբանկն” է (15-րդ տեղում, 210,414.3 հազ. դրամ): 18-րդ տեղում է “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը” (198,067.8 հազ.), իսկ 26-րդ տեղում` “ՎՏԲ-Հայաստան Բանկը” (139,575.0 հազ.): Tweet Դիտում՝ 6045