2021թ.-ի 9 ամիսների հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 137 մլրդ դրամ

14.10.2021 | 16:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Ռուստամ Բադասյան #հարկային եկամուտներ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր ՀՀ կառավարության հերթական նիստից հետո ներկայացրել է, որ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրլն 137 մլրդ դրամ գումար:

2020թ. նույն ժամանակաշրջանում ՊԵԿ-ն ապահովել է 1 տրլն 16 մլրդ դրամ, 2019թ․-ին՝ 1 տրլն 79 մլրդ դրամ: Այսպիսով՝ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ հավաքագրված գումարն ավելի է 58 մլրդ դրամով կամ 5.4%-ով։

ՊԵԿ նախագահը նշել է, որ համեմատությունը կատարվել է 2019թ․ հետ՝ հաշվի առնելով, որ 2019 թվականը բոլոր ցուցանիշների, այդ թվում՝ պետական եկամուտների առումով ռեկորդային տարի է եղել․ «Այս տարվա ցուցանիշը՝ 1 տրիլիոն 137 մլրդ դրամը, ռեկորդ է՝ 9 ամիսների հաշվարկմամբ։ Այսինքն`պետական բյուջեի եկամուտները 9 ամսվա հաշվարկով երբեք այսքան չեն եղել»:։

Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ 2021 թվականի օգոստոսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է 642 292։ Միաժամանակ, աճել է նաեւ աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 139․1 մլրդ դրամ: Իսկ մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան) կազմել է 216 հազար 665 դրամ: Այս ցուցանիշները եւս էապես գերազանցում են 2019 եւ 2020 թվականների համադրելի տվյալները։

Դիտում՝ 1766
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW