Ազգային ավիափոխադրողի ստեղծման նպատակով ԱՆԻՖ-ին կհատկացվի 4․7 մլրդ դրամ

14.10.2021 | 14:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՆԻՖ #Դավիթ Փափազյան #Նիկոլ Փաշինյան
Այսօր ՀՀ կառավարության նիստում որոշվել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» (ԱՆԻՖ) կանոնադրական կապիտալն ավելացնել՝ ներդնելով 4 մլրդ 733 մլն 720 հազ. դրամ։

Հատկացվելիք գումարն ուղղվելու է այս տարվա հուլիսի 14-ին «Էյր Արաբիա» ընկերության հետ ստորագրված հուշագրի արդյունքում ազգային ավիափոխադրող ընկերության ստեղծմանը։



ԱՆԻՖ-ի ղեկավար Դավիթ Փափազյանը նշել է, որ ծրագրի միջոցով փորձ է արվում ստեղծել ազգային մրցունակ ավիափոխադրող, որն ի սկզբանե ունի մրցակցային առավելություն, այն է՝ «Էյր Արաբիա» ընկերության մոդելի մոտ քասն տարվա դրական փորձը։

«Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի առաջին եւ ամենամեծ բյուջետային ավիափոխադրողի հետ համատեղ ընկերության ստեղծումը ներդրումային մրցակցության տեսանկյունից մեծ նշանակություն ունի։ Համատեղ հաջողված ծրագիրը կնպաստի Հայաստանը գործարարների համար գրավիչ, ներդրումների համար՝ ապահով երկիր դարձնելուն եւ Հայաստանի որպես հուսալի եւ ցանկալի գործընկեր ընկալվելուն»,- ասել է Դավիթ Փափազյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ որոշումն արտահայտում է կառավարության՝ հայկական ավիաընկերություն ունենալու քաղաքական կամքը։

«Սա չի նշանակում, որ ՀՀ-ում այլ հայկական ավիաընկերություններ չեն կարող լինել։ ՀՀ կառավարությունը եւ «Էյր Արաբիա»-ի դուստր ընկերությունը յուրաքանչյուրը ներդնում են $10 մլն։ Համատեղ ներդրմամբ «Էյր Արաբիա»-ին հրավիրում ենք մեզ հետ համատեղ հիմնադրել եւ կառավարել ավիաընկերությունը»,- ասել է նա։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ստեղծվող ավիաընկերությունն արտոնություններ չի ունենալու եւ գործելու է մրցակցային հավասար դաշտում, միակ տարբերությունն այն է, որ կառավարությունը ներդրում է անում։

«Մենք պետք է հստակ երաշխիքներ ստեղծենք, որ 2022 թվականի գարնանից ավիաընկերությունը պետք է կանոնավոր չվերթներ իրականացնի»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։
Դիտում՝ 1272
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW