Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ դոլարը խաթարում է իր դիրքերը որպես աշխարհի պահուստային արժույթ:Պուտինի խոսքով՝ կրճատվում են ինչպես դոլարով հաշվարկների, այնպես էլ աշխարհի երկրների դոլարով պահուստների ծավալները: «Բայց մենք շահագրգռված չենք՝ ամբողջությամբ հրաժարվելու դոլարով հաշվարկներից, եւ մեզ դեռեւս բավարարում են, օրինակ, էներգետիկ ռեսուրսների, առաջին հերթին՝ նավթի դիմաց դոլարով հաշվարկները»,- ասել է նա:Ռուսաստանի առաջնորդն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շատ մեծ սխալ են թույլ տալիս՝ դոլարն օգտագործելով որպես պատժամիջոցների գործիք, եւ անում են դա, քանի որ խոչընդոտում են պատժամիջոցների ենթարկված ապրանքների դոլարով հաշվարկներին: Պուտինը պարզաբանել է, որ այդ գործողությունների պատճառով անհնար է հաճախորդների գումարները մատակարարված ապրանքների դիմաց ստանալ դոլարով, ինչը ստիպում է անցնել այլ արժույթներով հաշվարկների:«Եվ երկրորդը՝ երբ դոլարը որպես պահուստային արժույթ կամ հաշվարկային գործիք օգտագործող այլ երկրներ տեսնում են, թե ինչ է կատարվում, նրանց մոտ եւս տագնապ է առաջանում առ այն, որ դոլարը կարող է օգտագործվել իրենց նկատմամբ նույն կերպ: Եվ նրանք նույնպես սկսում են նվազեցնել իրենց դոլարային ակտիվներն ու ավելի քիչ օգտագործել որպես հաշվարկային միավոր: Արդյունքում՝ անգամ ԱՄՆ-ի ամենամոտ գործընկերներն ու դաշնակիցները նվազեցնում են դոլարի մասնաբաժինը, սա վիճակագրական փաստ է»,- նշել է Պուտինը:Այս համատեքստում նա ասել է, որ «ԱՄՆ-ն սղոցում է այն ճյուղը, որի վրա նստած է», նրանք խարխլում են դոլարի բացարձակ մրցակցային առավելությունը որպես համապիտանի պահուստային համաշխարհային արժույթ՝ ի շահ այժմեական քաղաքական իրավիճակի՝ վնասելով սեփական ռազմավարական տնտեսական շահերը:Պուտինն ընդգծել է, որ եթե ամերիկյան իշխանությունների այս քաղաքականությունը շարունակվի, ԱՄՆ-ն ինքը կխաթարի դոլարի նկատմամբ վստահությունը: Tweet Դիտում՝ 3926