Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը դարձել են Ethic ներդրումային ընկերության գործընկերներ. Ethic-ը խորհրդատվություն է տրամադրում մեծահարուստ հաճախորդներին՝ ինչպես շահավետ ներդնել իրենց միջոցները՝ հաշվի առնելով այնպիսի արդիական հարցեր, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը եւ մարդու իրավունքները, հաղորդում է RBC-ն:«Հարրին եւ Մեգանը կիսում են մեր արժեքներից շատերը: Մենք ուրախ ենք, որ նրանք դարձել են մեր գործընկերները: Նրանք իսկապես ցանկանում են օգնել մեր ժամանակների այնպիսի կարեւորագույն խնդիրների լուծմանը, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, գենդերային հավասարությունը, առողջությունը, ռասայական արդարությունը, մարդու իրավունքները եւ ժողովրդավարության ամրապնդումը, ու հասկանում են, որ այդ հարցերն իրենց էությամբ փոխկապակցված են»,- ասված է Ethic-ի հայտարարության մեջ: Ընկերությունը, որը տնօրինում է $1,3 միլիարդի ակտիվներ, նշել է, որ նոր գործընկերները կօգնեն «ընդգրկել միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում»: Նույն տեսակետն է հայտնել արքայազն Հարրին The New York Times-ին տված հարցազրույցում: Նա հույս ունի, որ իրենք կկարողանան երիտասարդության շրջանում կայուն ներդրումների նկատմամբ հետաքրքրություն առաջացնել:Ինչպես նշում է BBC-ն, վերջին տասնամյակում կայուն ներդրումներն ավելի հանրահայտ են դարձել՝ մեծ մասամբ միլենիալների շնորհիվ: Միացյալ Նահանգներում ներդրումներն էթնիկ ֆոնդերում կրկնապատկվել են 2019-2020թթ. ընթացքում՝ հասնելով $51 միլիարդի:ԱՄՆ տեղափոխվելուց եւ թագավորական ընտանիքի ֆինանսավորումից հրաժարվելուց հետո Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին արդեն մի քանի գործարք են կնքել խոշոր ընկերությունների, այդ թվում՝ Spotify եւ Netflix սթրիմինգային ծառայությունների հետ: Tweet Դիտում՝ 1771