ԱՄՀ-ն կոչ է արել ԿԲ-ներին պատրաստ լինել օպերատիվ քայլերի՝ գնաճը զսպելու համար
13.10.2021 | 12:11 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ru.sm.news

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նախօրեին նման գնահատականով է հանդես եկել ԱՄՀ գլխավոր տնտեսագետ Գիտա Գոպինաթը:
«Մենք երբեւիցե չենք տեսել նման վերականգնում, երբ աշխատաշուկան զգում է աշխատուժի պակաս՝ գործազրկության բարձր մակարդակի պարագայում: Եվ երբ կան նավահանգիստներ, որոնք ի վիճակի չեն բեռնաթափել կոնտեյներները: Այնպես որ, սա շատ յուրահատուկ դեպք է: Մենք պետք է հատկապես զգոն լինենք եւ համոզվենք, որ առաջարկի ոլորտում այս կոնկրետ ցնցումները չեն հանգեցնի գնաճային սպասումների ամրապնդմանը՝ ստեղծելով աշխատավարձ-գին գալարագիծ, որովհետեւ հենց այդ ժամանակ դա կարտահայտվի ավելի բարձր բազային գնաճով եւ այդ պարագայում դրամավարկային քաղաքականության ոլորտում կպահանջվեն արձագանքման բավականին վճռական միջոցներ»,- ասել է Գոպինաթը:
Նա կոչ է արել աշխարհի երկրների Կենտրոնական բանկերին «պատրաստ լինել օպերատիվ արձագանքման, եթե գնաճային սպասումների աճի ռիսկերն ավելի շոշափելի դառնան»:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: