ԱՄՀ խորհուրդը վստահություն է հայտնել Գեորգիեւային Doing Business-ի գործով
12.10.2021 | 17:20 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Twitter

Խորհուրդը վստահություն է հայտնել Գեորգիեւային եւ որոշել է չհեռացնել նրան պաշտոնից: Նշվում է, որ խորհուրդն այս թեմայով 8 հանդիպում, երկու մանրամասն քննարկում է անցկացրել Գեորգիեւայի եւ WilmerHale իրավաբանական ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք խախտումներ էին բացահայտել վարկանիշի պատրաստման ընթացքում:
«Գործադիր խորհուրդը գտել է, որ տրամադրված տեղեկատվությունը համոզիչ ապացույցներ չի տալիս առ այն, որ ԱՄՀ ղեկավարը ոչ հարիր դեր է խաղացել 2018 թվականին Doing Business զեկույցի պատրաստման ընթացքում, երբ նա ղեկավարել է Համաշխարհային բանկը»,- ասված է ԱՄՀ հաղորդագրության մեջ:
Banks.am-ը հիշեցնում է, որ այս տարվա սեպտեմբերին Համաշխարհային բանկը որոշել էր հրաժարվել Doing Business իր ամենամյա զեկույցների պատրաստման հետագա պրակտիկայից՝ ոչ վաղ անցյալում որոշ զեկույցներում տվյալների մասով խախտումների վերաբերյալ տեղեկատվության լույսի ներքո:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: