Համաշխարհային բանկն այլեւս չի հրապարակի Doing Business զեկույցը
17.09.2021 | 09:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ akchabar.kg

Համաշխարհային բանկը (ՀԲ) որոշել է հրաժարվել Doing Business իր ամենամյա զեկույցների պատրաստման հետագա պրակտիկայից՝ ոչ վաղ անցյալում որոշ զեկույցներում տվյալների մասով խախտումների վերաբերյալ տեղեկատվության լույսի ներքո:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է ՀԲ մամուլի ծառայության՝ նախօրեին հրապարակված հայտարարության մեջ:
«Doing Business-ի վերաբերյալ այսօրվա դրությամբ բոլոր հասանելի տեղեկատվությունը ուսումնասիրելուց հետո, ներառյալ` անցյալ ակնարկների, աուդիտների եզրակացությունները եւ այն զեկույցը, որը Համաշխարհային բանկն այսօր ներկայացրեց իր տնօրենների խորհրդի անունից, ՀԲ խումբը որոշեց դադարեցնել Doing Business զեկույցի պատրաստումն ու հրապարակումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Banks.am-ը հիշեցնում է, որ 2020 թվականի օգոստոսին ՀԲ-ն որոշել էր ժամանակավորապես կասեցնել անցած տարվա հոկտեմբերին նախատեսվող Doing Business վարկանիշի հրապարակումը՝ տվյալների հավաքագրման ընթացքում թույլ տրված խախտումները ուսումնասիրելու նպատակով: ՀԲ հայտարարության մեջ նշվում էր, որ իրականացվելու է վերջին 5 տարիների ընթացքում հրապարակված Doing Business վարկանիշների «համակարգային վերլուծություն եւ տվյալների փոփոխության գնահատում»:
Համաշխարհային բանկը պատրաստում էր Doing Business վարկանիշը 2002 թվականից:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: