Հայաստանի բանկերի միության խորհրդի նախագահ է ընտրվել Գեւորգ Մաչանյանը

11.10.2021 | 13:25 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲՄ #Գեւորգ Մաչանյան #Արմսվիսբանկ
Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) խորհրդի հերթական նիստում ՀԲՄ խորհրդի նոր նախագահ է ընտրվել «Արմսվիսբանկ» ՓԲԸ տնօրինության նախագահ, գործադիր տնօրեն Գեւորգ Մաչանյանը։

Այս պաշտոնում նա կփոխարինի «Արդշինբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Արտակ Անանյանին, ով միությունը նախագահել է 2020-2021 թվականներին:

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը եւ խորհրդի անդամները շնորհակալություն են հայտնել Արտակ Անանյանին արդյունավետ գործունեության համար եւ նորընտիր նախագահին մաղթել բեղմնավոր աշխատանք հաջողություններ:

ՀԲՄ կանոնադրության համաձայն՝ միության նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով:

ՀԲՄ խորհրդի նախագահ Գեւորգ Մաչանյանն ունի ավելի քան քառասնամյա աշխատանքային փորձ բանկային համակարգում, որից քսանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Կենտրոնական բանկում, իսկ հիմնադրման օրվանից հանդիսանում է «Արմսվիսբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենը:

Գեւորգ Մաչանյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այս հղումով:
Դիտում՝ 4358

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW