ՎՏԲ-Հայաստան Բանկը կոչ է անում պահպանել բանկային տեղեկատվության գաղտնիությունը

06.10.2021 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ

Վերջերս կտրուկ աճել է հեռախոսազանգերի միջոցով բանկային խարդախությունների թիվը: ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմը մշակել է բոլոր ժամանակակից տեխնոլոգիաները` հաճախորդների բազայի վերաբերյալ տեղեկատվությունը պաշտպանելու համար:

Այնուամենայնիվ, ինչպես նշել են բանկում, ամենից հաճախ նման խարդախությունները կարող են առաջանալ բացառապես հաճախորդի անմիջական մասնակցությամբ, քանի որ վերջիններս, առանց գիտակցելու, կարող են նպաստել ինտերնետային խարդախության իրականացմանը:

Քարտային հաշիվներից միջոցների ելքագրման փորձերի  խարդախության դեպքերի աճի հետ կապված՝ բանկը խորհուրդ է տալիս հաճախորդներին քարտի մնացորդի կամ քարտի արգելափակման, ինչպես նաեւ գործարքի իրականացման ընթացքում առաջացած խնդիրների վերաբերյալ՝ «բանկի աշխատակիցների» անունից կամ, իբր, ՎՏԲ Բանկից անհայտ համարներից զանգեր եւ հաղորդագրություններ ստանալիս՝ ոչ մի դեպքում չզանգահարել հաղորդագրություններում նշված հեռախոսային համարներին, չտրամադրել անձնական եւ բանկային քարտերի տվյալներ: Հարկավոր է հիշել, որ բանկի աշխատակիցները.

- չեն ճշտում բանկային քարտի համարներ, քառանիշ PIN կոդ եւ քարտի հակառակ կողմում նշված ստուգիչ կոդ;

- չեն պահանջում SMS հաղորդագրություններով ստացված կոդեր կատարված «խարդախ գործարքները» չեղարկելու համար.

- չեն առաջարկում գումարներ փոխանցել հատուկ հաշիվներին:

«Բանկի աշխատակիցների» անունից նման հեռախոսազանգերի ստացման դեպքում բանկը կոչ է անում լինել զգոն եւ ոչ մի դեպքում չտրամադրել բանկային քարտի տվյալներ. գործողության ժամկետ, քարտի հակառակ կողմում նշված կոդ, հաստատող SMS հաղորդագրություններ, ինչպես նաեւ անձնական տվյալներ՝ անձնագրային սերիա եւ համար, գրանցման հասցե: Նման դեպքերում անհրաժեշտ է ընդհատել հեռախոսազանգը եւ հետ զանգահարել բանկային քարտի հետեւի մասում նշված համարին կամ բանկի Կոնտակտային կենտրոն՝  87-87 հեռախոսահամարով:

Հաճախորդների միջոցներն անվտանգ պահելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը հորդորում է ցանկացած բանկային տվյալ կիրառելիս պահպանել գաղտնիություն: Բանկային քարտի տվյալները հաղորդակցման հարթակներում  (մեսինջերներում) կամ հաճախորդի անձնական հեռախոսահամարին գրանցելու խնդրանքով կասկածելի հաղորդագրություններ ստանալիս՝ բանկը կոչ է անում հաճախորդներին անզգուշությամբ չբացահայտել իրենց բանկային տվյալները, չտրամադրել բանկի քարտերի տվյալներն անհայտ կամ կասկածելի ծագման կայքերին, ինչպես նաեւ սոցիալական ցանցերի անհայտ օգտատերերին, կասկածելի անձանց, ովքեր պահանջում են կատարել քարտից քարտ փոխանցումներ, ինտերնետ-բանկինգից օգտվելիս՝ չպահել իրենց տվյալներն անծանոթ կայքերում, ինչպես նաեւ որոնողական համակարգի հիշողությունում:
Հաշվից միջոցների ելքգրումներ հայտնաբերելու դեպքում պետք է անհապաղ դիմել Բանկին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի համար առաջնային հարց է յուրաքանչյուր հաճախորդի ֆինանսական անվտանգությունը: Մենք միշտ բաց ենք եւ պատրաստ ենք սովորեցնել Ձեզ անվտանգության միջոցներին եւ պայքարել Ձեր իրավունքների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: 

Դիտում՝ 3321
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW